15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ժառանգությունն” ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել “Հարսնաքար”-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ

Այսօր ՀՀ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել “2012թ. հունիսի 17-ին Երևանի “Հարսնաքար“ ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության  մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքերի, ինչպես նաև 2001 թվականի սպետեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին“ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը:

Հանձնաժողովի խնդիրներն են`2012թ. հունիսի 17-ին Երևանի “Հարսնաքար”  ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների ուսումնասիրությունը,
2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության հանգամանքների ուսումնասիրությունը, գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրան հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ բոլոր հանցագոծությունների վերաբերյալ ուսումնասիրությունը:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ “Ժառանգություն”խմբակցության մամուլի ծառայությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ