ՄԱԿ-ի խորհուրդը կարգադրել է անկախ հետաքննություն անցկացնել Հուլայի դեպքերը պարզելու համար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը կարգադրել է անկախ հետաքննություն անցկացնել` պարզելու սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած դեպքերը, որի հետեւանքով ավելի քան 100 մարդ զոհվեց: Խորհրդի 47 անդամներից 41-ը կողմ են քվեարկել այդ բանաձեւին, հաղորդում է “AFP”-ը: Փաստաթղթին դեմ են քվեարկել միայն Ռուսաստանի, Չինաստանի եւ Կուբայի ներկայացուցիչները, ովքեր այն “անհավասարակշիռ” են անվանել: Ձեռնպահ են մնացել Ուգանդան […]