24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

21 մ բարձրությունից նետված շունը ողջ է մնացել

Բրենդի անունով շունը, ով Նյու Ջերսիի բնակիչ է, նետվել է 21 մ բարձրությամբ կամրջից եւ ողջ մնացել:

Ինչպես ամեն երեկո Բրենդին տիրոջ հետ զբոսնելիս է եղել, երբ հանկարծ վազել է Նյու Ջերսին եւ Փենսիլվանիան միացնող կամրջի ուղղությամբ: Անցնող մեքենաներից մեկի վարորդը մեքենայի լույսերի միջոցով փորձել է հասկացնել մյուս վարորդներին, որ կամրջի վրա շուն կա: Սակայն Բրենդին փախել է լույսերից եւ հայտնվել կամրջի  վանդակաճաղերի մոտ:

Մեքենայից դուրս է եկել մի երեխա եւ վազել շան մոտ` նրան փրկելու, սակայն վախեցած Բրենդին նետվել է կամրջից:

Ոստիկանները եւ ականատեսները շտապել են գետի պատնեշների մոտ եւ տեսել, որ շունը լողալով ափ է դուրս գալիս: Նրան հաջողվել է փրկվել եւ թաքնվել թփերի մեջ: Բարեբախտաբար, Բրենդին լուրջ վնասվածքներ չի ստացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ