Սաքունցի առաջարկն է՝ կազմակերպել նոր ընտրություններ

2012թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն անցել ազատ և արդար. այսպիսին է Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրած ՀՀ խորհրդարանական ընտրությունների մասին դիտորդական առաքելության զեկույցի եզրահանգումը: Ըստ փորձագետի՝ այս ընտրություններում ավելի է խորացել ընտրողների անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ, իսկ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը լռության են մատնվել, և այդ կապակցությամբ […]