19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ալիեւի անվան կենտրոնն այրվում է /վիդեո/

Այս պահին Բաքվում այրվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը, տեղեկացնում է  “APA” գործակալությունը: Հրդեհի ծավալները շարունակ մեծանում են, դեպքի վայրում աշխատում են ուղղաթիռներ եւ  ավելի քան 50 հրշեջ խմբեր: Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը բացվել է 2012-ի մայիսին` Ալիեւի 89-րդ տարեդարձի կապակցությամբ:

Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը. Է. Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծիք է հայտնել երեկ Արցախում կայացած հերթական նախագահական ընտրությունների կապակցությամբ: Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած  ազատ, արդար եւ մրցակցային  նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ  ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան: […]

Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որում մասնավորապես նշվում է. “Մեծապես կարևոր է, որ ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող նորանկախ Արցախը մեկ անգամ ևս ցույց տվեց միջազգային հանրությանը, որ հանդիսանում է կայացած ժողովրդավարական պետություն, ինչի ապացույցը հանդիսացան նախօրեին կայացած համաժողովրդական ընտրությունները: Կրկին շնորհավորհելով […]

Թե ինչպես է Դավութօղլուին Պուտինը մատով իր մոտ կանչում /վիդեո/

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նորից սկանդալի կենտրոնում է հայտնվել, որն ավելի են թեժացրել թուրքական լրատվամիջոցները, որոնք զայրացել են այն փաստից, թե ինչպես է թուրք նախարարին իր մոտ կանչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն իբր թե անհարգալից է վերաբերվել Դավութօղլուին` […]

Ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար. Վիտալի Բալասանյան

ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է երեկ Ղարաբաղում կայացած նախագահական ընտրություններին: Վիտալի Բալասանյանը գրում է. “Սիրելի արցախցիներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի քաղաքական զարթոնքի կապակցությամբ, ինչն արտահայտվել է նախագահական քարոզարշավի և քվեարկության ժամանակ: Արցախցիներով ապացուցեցինք աշխարհին և մեզ, որ արցախյան հանրությունը պատրաստ է տեր կանգնել […]

ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի նախագահը պատասխանում է մեղադրանքներին

Վերջին շրջանում, որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին “Բանակում անարդարություններին` ոչ” նախաձեռնության” անունից, որոնց թիրախում իմ անձն է` որպես պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ: Նշվում է, թե  զորամասերից մեկում ստուգումներ իրականացնելու ընթացքում հասարակական խորհրդի հանձնախումբն իմ գլխավորությամբ պարզել է, որ զինվորներին անորակ սնունդ է հրամցվում, ինչի մասին ես լռել եւ չեմ զեկուցել պաշտպանության նախարարին: “Նախաձեռնությունն” այդ […]

Վրաերթ զբոսայգում

Հուլիսի 19-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ոտքերի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 22-ամյա մի աղջիկ՝ հայտնելով, որ իրեն վրաերթի են ենթարկել: Պարզվել է, որ նախորդ օրը, ժամը 22.30-ին,  “Բուռան” մակնիշի  կվադրոցիկլի վարորդը “Հաղթանակ” զբոսայգում  վրաերթի է ենթարկել աղջկան և պատճառել  վնասվածքներ: Կատարվում է հետաքննություն:  

Վրաստանը չի ճանաչում ԼՂՀ նախագահական ընտրությունները. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը չի ճանաչում ԼՂՀ նախագահական ընտրությունները: Այս մասին ասվել է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է “РИА Новости”-ն: Ավելին, հայտարարության մեջ ասվում է, որ “Վրաստանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը` ուղղված  ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` կողմերի միջեւ համակարագված երկխոսության շրջանակներում”: Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները կայացան հուլիսի 19-ին: Ընտրական գործընթացին հետեւում էին ավելի […]

Սիրիայի սահմանները գրոհայինների վերահսկողության տակ են /վիդեո/

Սիրիացի  գրոհայինները ամբողջական վերահսկողություն են  սահմանել Իրաքի հետ սահմանի վրա եւ մի քանի հսկիչ-անցագրային կետ են գրավել Թուրքիայի սահմանի վրա: Թեժ մարտեր են շարունակվում նաեւ Դամասկոսում: Սահմանային մարտերի հետեւաքով մոտ 20 սիրիացի զինծառայող է զոհվել, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Իրաքի ԶՈՒ գեներալ Քասիմ ալ-Դուլայմին հայտնել է, որ սահմանի հատումը ներկա պահին չի վերահսկվում Սիրիայի կողմից: Բաղդադում […]

Հաղթում է Բակո Սահակյանը

ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն ստացել է ամփոփիչ արձանագրությունները 273 ընտրատեղամասերից: Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տանում ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանը` ստանալով 47 հազար 85 ձայն կամ ձայների 66,7 տոկոսը: Պատգամավոր Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 հազար 966 ձայն կամ 32,5 տոկոս, իսկ Ագրարային համալսարանի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը` 594 ձայն կամ 0,8 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի