15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Երեւանի քաղաքապետի հյուրերը Իրանից էին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է  ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում “Եզդիների սրբատեղի” տաճարի բացման արարողությանը մասնակցելու  նպատակով Երեւան ժամանած Իրաքի Դոհուք քաղաքի քաղաքապետ Շաուքադ Մոհամմեդ Էմինի եւ Դիարբեքիրի Սուր թաղամասի թաղապետ Աբդուլահ Դեմիր Բաշի հետ:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանն ուղղված քայլերը` նշելով, որ Երեւանն այսօր զարգացման լայն հեռանկարներ ունի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ կիսելով իրենց տպավորությունները Երեւանի մասին` հյուրերը հույս են հայտնել, որ համայնքային կապերն ու հնարավոր գործընկերությունը բարենպաստ դաշտ են ապահովում զարգացման համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հյուրերի պատրաստակամությունը` համագործակցության եզրեր քննարկելու վերաբերյալ:

Կողմերը զրուցել են նաեւ միջմշակութային տարբեր հարցերի շուրջ եւ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր համատեղ ծրագրեր մշակել

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ