20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ժամն է գործելու

Սիրիայի ողբերգական ճգնաժամի մասին չափազանց շատ են խոսել ինքնակոչ վերլուծաբաններն ու փորձագետները, տարածելով ապատեղեկատվություն եւ վտանգելով հայ համայնքի ապահովությունը: Այս օրհասական ժամին, քաղաքական խակ կարծիքներ աջ ու ձախ սփռելու փոխարեն, Սփյուռքը պետք է կենտրոնանա սիրիահայերին շուտափույթ անհրաժեշտ մարդասիրական աջակցություն տրամադրելու վրա: Ողջունելի է, որ հայկական կազմակերպությունները դրամահավաք են ձեռնարկել` Սիրիայում հայերի կարիքները բավարարելու նպատակով: Ավելի […]

Վրաերթի է ենթարկել կնոջը եւ փախել

Օգոստոսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին դուրս գալով բանուկ մասից՝ բախվել է ճանապարհին կայանված  “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նույն վայրում գյուղմթերքներ վաճառող, 1955 թ. ծնված  Մելինե  Ավագյանին: Վրաերթից հետո “Ֆորդ-Տրանզիտ” -ը բախվել է մոտակա բենզալցակայանի սյանը, իսկ վարորդը տուժողին թողնելով անօգնական` դիմել է փախուստի: Մելինե  Ավագյանը մարմնական […]

Աշոտյան-Զոլյան դատական նիստը` վաղը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան- Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյան դատական հերթական նիստը տեղի կունենա վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ափինյանի նախագահությամբ: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրել է Սուրեն Զոլյանը եւ հավելել, թե վաղը պարզ կլինի, Արմեն Աշոտյանը “պետական այր է, թե  սովորական խաբեբա”: Բանախոսն ասել է, որ […]

Գյումրիի լրագրողը գժվել ա՞ գա Վարդանիկի օբյեկտները նկարի… Շամշյանի պատասխանը

Գյումրեցի հեռուստաօպերատոր Արթուր Մելիքյանի`  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ուղղված մեղադրանքները ֆոտոլրագրողին չեն զայրացրել:  Պարզվում է նման մեղադրանքները, Գագիկ Շամշյանի համար արդեն սովորական են դարձել: Ֆոտոլրագրողը մեկնաբանելով իրեն ուղղված մեղադրանքները` Henaran.am-ին ասել է.  “Նրա կողմից ասվածը զառանցանք է եւ նրան սպասում է երազախաբություն”: Գագիկ Շամշյանը մեզ հետ զրույցում հավելել է. ”Ւնձ համար դա սովորական բան ա, ճշտել […]

Շարունակում է “մարոզել”

“Զինվոր” հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը օգոստոսի 27-ին Կենտրոն եւ Նոր-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարգարիտա Խաչատրյանի փաստաբան Դավիթ Թումասյանը:  Հիշեցնենք, որ տիկին Մարգարիտան հայց էր ներկայացրել ընդդեմ “Հրապարակ” թերթի: Ըստ հայցվորի, թերթը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, […]

ԲՀԿ-ի օգտին փող բաժանելու համար

Օգոստոսի 30-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կսկսվի ԲՀԿ անդամ Արմեն Մաթևոսյանի դեմ ընտրակաշառքի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2012 թ. ապրիլի վերջերին և մայիսի 5-ին անձամբ կաշառք է տվել Երևանի չորս բնակիչների ու հարկադրել, որպեսզի վերջիններս և նրանց […]

Գյումրիի քրեաօլիգարխիկ փառքի ուղիներով

“Գյումրիում ստեղ-ընտեղ հնչող յուրաքանչյուր կրակոց հետագա օրերին վերածվում է շատ կոնկրետ հոնորարների, կրակոցը ասենք մի 3-5 հարյուր դոլար հոնորար է դառնում լրագրողական համքարության համար: Այդ նյութերից այս կայքերի վարկանիշերն աճում են, գովազդները նույնպես,. գովազդատուները շահում են, սպառումներն ու պատվերներն ավելանում, Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշներն ու դրա հետ` շնչին ընկնողը:) Բացի այդ, միլիցիք սկսում են […]

Երիտասարդ գիտնականներին ընտրեցին

ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը ամփոփել է Ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի օգոստոս ամսվա արդյունքները: Ըստ այդմ արտասահմանում միջազգային գիտաժողովներին մասնակցելու նպատակով աջակցություն են ստանալու հետևյալ երիտասարդ գիտնականները. Գևորգ Մարտիրոսյան – կենս. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտաշխատող, սույն թվականի […]

Ինչ է ստացվում. Իրան կգնա Նալբանդյանը

Օգոստոսի 30-31-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը “Չմիավորված երկրների շարժման” արտաքին գործերի նախարարների խորհրդին եւ գագաթաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Իրան: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր հրավիրված Իրան` մասնակցելու  Թեհրանում կայանալիք “Չմիավորման շարժման” գագաթաժողովին: “Ժողովուրդ” թերթը թեմայի շուրջ կատարած իր անդրադարձում նշել է, որ վերջերս “Reuters” լրատվական գործակալությունը […]

Գագիկ Շամշյանը` “մեղադրյալի” աթոռի՞ն

Գյումրեցի հեռուստաօպերատոր Արթուր Մելիքյանը www.shirakcentre.org կայքում հրապարակելու խնդրանքով տրամադրել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության ու խմբագրման. “Հատուկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, թե Շամշյանը կախարդական թեւեր կամ էլ սեփական ինքնաթիռ ունի, որ հանրապետության մի ծայրից 5 րոպեում հասնում է մյուս ծայրը: Գագիկ ջան կարծում եմ տեսողության հետ խնդիրներ չունես ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված