18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ական պատգամավորն արդարացրեց նախկին նախարարներին

 ԲՀԿ-ի դիրքորոշումը իր հետագա անելիքների վերաբերյալ կորոշվի կուսակցության քաղ.խորհրդի նիստում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Բանախոսի խոսքերով` ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ-ի այս քառօրյան, սակայն թե ինչ կանի մյուսում, դեռ չի որոշել:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ԱԺ-ում Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քննարկմանը ներկա չգտնվելը բանախոսի համար տարօրինակ չէ:

‘Գագիկ Ծառուկյանը մշտապես ներկա է, այդ ամբողջ գործընթացներն իր իմացությամբ են տեղի ունենում: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում կատարվածին, ապա դա համարում եմ նորմալ, բնականոն գործընթաց’,-ընդգծեց պատգամավորը:

Շատ է շրջանառվում ԲՀԿ նախկին նախարարների գլխավորած կառույցների անհաջող գործունեությունը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ին էին պատկանում քաղաքաշինության, առողջապահության, սպորտի և սոց.ապ նախարարների պորտֆելները: Սակայն Մելքումյանը նախարարների աշխատանքում թերացում չի տեսնում:

‘Կառավարության գործունեության ռազմավարությունը որդեգրում է կառավարությունը: Ճյուղային նախարարությունները ստանում են այդ ընդհանրական գործունեության մաս-առաջադրանքներ: Կոնկրետ որ հիմա քննադատվում է, որ այս կամ այն ոլորտում կան խնդիրներ, բայց որևէ մեկը չի կարող ասել, որ քաղաքաշինության ոլորտում կան այս կամ այն խնդիրները, ոչ ոք չի կարող ասել, որ այսքան կամ այնքան մարդ բնակարան չի ստացել: Ես մեր նախարարների գործունությանը ծանոթ եմ ու չեմ քննադատում, քանի որ նարնք շատ պատրաստված մենեջերներ են եղել, ասենք Քուշկյանը աղոջապահության ոլորտում, հայտնի է, ինչ կոմպետենտ մարդ է:

Կան խնդիրներ, որոնք նախարարի մակարդակով չեն, դա կառավարությունն է լուծում, ստանձնում պատասխանատվություն”,-նախկին նախարարների աշխատանքին նման գնահատական տվեց ԲՀԿ-ական պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ