29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դատեք Այվազյան Վարդանին… Այվազյանը վերջին անգամ խոսեց փաստերով /վիդեո/

                      ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը  Henaran.am-ի  հետ զրույցում հերքել է “Գլոբալ Գոլդ Մայնինգ”  ընկերության տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած պնդումները, թե դատական գործընթացի վերաբերյալ Վարդան Այվազյանը պատշաճ կերպով ծանուցվել է. “Այվազյան Վարդան անձը ծանուցագիր չի ստացել, նորից եմ կրկնում, եթե ես որեւէ փաստաթղթի […]

Անհրաժեշտ է անկախությունն ի նպաստ ժողովրդի ծառայեցնել. “Ազատ դեմոկրատներ”

Ներկայացնում ենք  “Ազատ դեմոկրատներ” կուսակցության շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ. “Սիրելի՛ հայրենակիցներ, “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին և համայն հայությանը Հայաստանի Հանրապետության Անկախության քսանմեկերորդ տարեդարձի առթիվ: Անկախությունը յուրաքանչյուր պետության համար բարձրագույն արժեք է: Անկախությունն է պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ասպարեզում սեփական դիրքն ու դերը ունենալու երաշխիքը: Անկախությունը պետության քաղաքացիների հպարտությունն է, որն […]

Քյոփօղլիների հետ սահմանում պիտի զգույշ լինել.71-ամյա ազատամարտիկ /վիդեո/

“Սահմանի ամրապնդում, այլ բացատրություն չեմ կարող տալ”,-ասում է 71-ամյա Գառնիկ Գեւորգյանը, ով մինչեւ օրս Լեռնային Ղարաբաղի սահմանի առաջին գծում ծառայում է: “Ռազմական գաղտնիք է, ինչքան էլ ուզենամ տղա ջան, չեմ կարա ասեմ”,-ասում է նա: Չի հոգնել, մինչեւ կյանքի վերջը պատրաստ է ծառայել: Ընտանիքին է կարոտում, բայց դե Շուշիում երեք սենյականոց բնակարան ունի. պետությունն է հատկացրել […]

Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է. Գարեգին Բ-ի ուղերձը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու և բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց և արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է` հյուսված մեր ժողովրդի արիասիրտ զավակների հավատքով ու տեսիլքով: Անկախությունը […]

Վրացի ցուցարարներն սպառնում են Սաակաշվիլիին /վիդեո/

Վրաստանի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել բանտարկյալների նկատմամբ իրագործվող  բռնությունների դեմ եւ խոստանում են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին “զանգվածային քաղաքացիական բողոքի ակցիա” անցկացնել: Թբիլիսիի կենտրոնում ընթացող ցույցի մասնակիցները պահանջում են նաեւ դատապարտել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային, գրում է “trud.ru”-ն: Ցուցարարները նշում են, որ վերջինիս` պաշտոնից հեռացնելը բավարար չէ, նրանք պնդում են, որ Ախալայային […]

“Կինոպուրակ. ֆիլմ բաց երկնքի տակ”` Կոմայգում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Կովկասյան լուսանկարչական արվեստի ասոցիացիան և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19.00, մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և քաղաքի հյուրերին հրավիրում են Երևանի մանկական այգի (քաղաքապետարանի հարևանությամբ, Կոմայգի)՝ մասնակցելու “Կինոպուրակ. ֆիլմ բաց երկնքի տակ” նախագծին։  Սեպտեմբերի 22-ին Կինոպուրակում կցուցադրվի 2001թ. նկարահանված “Ամելի” ֆիլմը՝ Օդրի Տոտուի անզուգական խաղով։ Ֆրանսիական Ամելի կինոնկարը համաշխարհային կինեմատոգրաֆիայի՝ բոլոր ժամանակներում […]

Հայաստանի Հանրապետություն ջան, քեզ տեսել եմ “պստիկ” վախտվանից …

ՀՀ անկախության տոնը ֆեյսբուքում էլ է նշվում: Այստեղ էլ բոլորը շնորհավորում են միմյանց, տոնական ուրախ գրառումներ թողնում: Օգտատերերից ոմանք նկարներ են տեղադրում, ոմանք էլ ուղղակի իրենց սրտի խոսքը գրում: “Ես սրտանց շնորհավորում եմ իմ Հայաստանի ծննդյան 21-ամյակը։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ, հպարտ, որ գրեթե անկախության սերնդի հայ […]

Սերժ Սարգսյանը “Եռաբլուր”-ում էր

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին /ֆոտո/

Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասկացում էին շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Աժ […]

Երիտասարդների խնդիրները` վարչապետի օրակարգում են

Երեկ սեպտեմբերի 20-ին Ծաղկաձորում սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը հանդիպեց “Ուսուցանում ուսուցանողների համար” եռափուլ երկարաժամկետ դասընթացի մասնակիցներին: Փոխնախարարը իր խոսքում կարեւորեց երիտասարդության ոլորտումկառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը: Նրա խոսքով, վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեփոխումների կողմնակից է, եւ անմիջապես արձագանքում է ոլորտում առկա խնդիրներին: Մշակվել են ոլորտի առաջնայնությունները, շուտով կհրապարակվի Ազգային զեկույցը: Քարամյանը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված