10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մոսկվայում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների տեղակալների հանդիպումը

Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում կայացավ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովի հետ: Փոխնախարարներ Քոչարյանն ու Դենիսովը քննարկեցին եւ ամփոփեցին նույն օրը հանդիպմանը նախորդած Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների արդյունքները, որոնք նվիրված են եղել երկու պետությունների համագործակցությանը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային […]

Կոտայքը նոր փոխմարզպետ ունի

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարեն Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։ Այս մասին Henaran.am-ին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը: 

Զանգել են ու ասել … ոստիկանապետի հրամանից զարմացած են

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Դանիելյանը, ոստիկանության Քաջարանի բաժնի պետ Գեւորգ Գասպարյանը: Հայաստանի թիվ 1 ոստիկանի նման որոշումը զարմացրել է աշխատանքից ազատվածներին: Նրանց պարզապես զանգահարել են կադրերի բաժնից եւ ասել, որ ազատված են աշխատանքից: Պատճառները հայտնի չեն:

Ես փաստաբան եմ, և հաղթում եմ և պարտվում . Կարեն Թումանյանը շնորհավորել է Սամվել Դարբինյանին

“Ընտրությունների արդյունքերը ինձ խիստ չեն բավարարում, համենայն դեպս, կարող եմ խոսել իմ արդյունքների մասին”,-մեկնաբանելով Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքները` Henaran.am-ին ասաց քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Տիգրան Գրիգորյանը: Վերջինս չի հավատում, որ իր ստացած քվեները ընդամենը 1062 են, սակայն, փաստական հիմքեր չունենալու պատճառով Գրիգորյանը դժվարացավ ասել, արդյոք որևէ քայլի կդիմի: Քաղաքապետի մեկ այլ թեկնածու` անկուսակցական Կարեն Թումանյանը, այսպիսի […]

Շվեյցարահայ համայնքային կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել Բեռնում

Սեպտեմբերի 8-ին Բեռնում տեղի ունեցավ շվեյցարահայ համայնքային կազմակերպությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիա` Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ: Բողոքի հանրահավաքը սկսվեց ժամը 13.00-ին` Բեռնում Հունգարիայի դեսպանության հարակից` Հելվեթիապլաց հրապարակում եւ տեւեց մոտ 2 ժամ: Միջոցառման կազմակերպիչներն էին Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը, Շվեյցարահայերի միությունը, Օբերենթֆելդընի ընտանեկան եւ դպրոցական միությունը, Հայ օգնության միության շվեյցարական մասնաճյուղը եւ “Սեւակ” միությունը: Բողոքի ակցիային մասնակցում էին հայ համայնքի […]

Աստված Դալլաքյանին ասել է` կներես /վիդեո/

ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանում նախագահի մշտական ներկայացուցչի կարգավիճակով այսօր լրագրողներին առաջին ճեպազրույցը տվեց եւ հայտարարեց, որ զբաղեցնելու է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: “Ես ներկայացնելու եմ հանրապետության նախագահի տեսակետը ԱԺ-ում, որի նպատակով փոփոխություն պետք է արվի “ԱԺ կանոնակարգ” օրենքում, որով հնարավորություն կընձեռվի նախագահի ներկայացուցչին ԱԺ-ում ունենալ արտահերթ ելույթի հնարավորություն”,-հայտարարեց ԱԺ հնաբնակն […]

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախնական ամփոփումը

Սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաեւ մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա: Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երեւանյան եւ մարզային գրասենյակները ստացել են 37 ահազանգ: Շիրակի մարզ`  11 ահազանգ,  8 արագ արձագանքում: Լոռու մարզ` 25 ահազանգ, 7 արագ արձագանքում: Սյունիքի մարզ` 1 ահազանգ: Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են […]

Սեռական հարաբերություն ունենալուց հետո ծեծել են Կոմայգու տրանսսեքսուալին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, օրերս արտառոց դեպք է գրանցվել Շիրակ հյուրանոցի մերձակայքում, այսպես կոչված` Կոմայգում: Ինչպես մեր թղթակցին պատմել են ականատեսները, երկու հոգի մոտեցել են այստեղ ծառայություն առաջարկող տրանսսեքսուալներից մեկին, առաջարկել գումար՝ 50 հազար դրամ` սեռական հարաբերության դիմաց: Վերջինս համաձայնել է, եւ հաճախորդներին ուղեկցել Աբովյան փողոցում գտնվող իր բնակարան, որտեղ էլ սեռական հարաբերությունից հետո, այցելուները ծեծել […]

ՀԱՊԿ անդամ պետությունների զորախմբերը Հայաստանում են

Սեպտեմբերի 9-ին “Մարշալ Բաղրամյան” զորավարժարանում տեղակայված ՀԱՊԿ անդամ երկրների  ստորաբաժանումներին էր այցելել ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Գործընկեր երկրների զինծառայողների զինվորական տողանի ընթացքում Հայաստանում ՀԱՊԿ օպերատիվ  արձագանքման հավաքական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Քոչունցը ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին զեկուցեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումներն ամբողջությամբ տեղակայվել են […]

Հայաստանն ինքնասպանությունների թվի միջին տեղում է

Ցանկացած ինքնասպան չի ուզում մեռնել: Նա միշտ դուռը բաց է թողնում, լույսը վառած է թողնում: Ուզում է, որ ինչ-որ մեկն իր ձեռքից բռնի: Նա շրջապատող միջավայրի կարիք ունի, քանի որ մենակ է մնացել: Մեկի համար ինքնասպանությունն օգնության ճիչ է, մյուսի համար` դիմացինին պատժելու միջոց: Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթով հրավիրած ասուլիսում այդ մասին նշեց հոգեբանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի