“Նոր”, “հին”, “կիսաթարմացված” բանակցություններ չեն վարում, բայց եւ չեն բացառում
“ԲՀԿ բոլոր քայլերը տվյալ ժամանակի մեջ տվյալ իրավիճակում եղել են ճիշտ”,-այսօր ԱԺ ճեպազրույցներինժամիօն հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն ճիշտ է համարում , որ 2008-ի նախագահական ընտրություններում սատարել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ ինչով է պայմանավորված, որ ԲՀԿ-ն այսօր սուր քննադատության է ենթարկում կառավարությանը, բայց ոչ Սերժ Սարգսյանին:
“Երկրում վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է եւ ԲՀԿ-ն մշտապես իր անհամաձայնությունն է հայտնել տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության նկատմամբ”,-շարունակել է Նաիրա Զոհրաբյանը:
Henaran.am-ը Նաիրա Զոհրաբյանից դիտարկմանը, թե չնայած ԲՀԿ-ական գործիչները հայտարարում են, որ կոալիցիոն հուշագիր այլեւս գոյություն չունի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այս եւ նախագահական ընտրություններին վերաբերյալ հարցերին որեւէ պատասխան չի տալիս` մշտապես պատասխանը թողնելով “հաջորդ դասին”, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց.”Գոյություն չունի կոալիցիա` ՕԵԿ-ԲՀԿ-ՀՀԿ ֆորմատ եւ պարտադիր չէ դրա մասին հայտարարի պարոն Ծառուկյանը, որպեսզի մենք բոլորս տեղեկանանք, որ այսօր նման կոալիցիա գոյություն չունի”:
Այսուհաներձ ինչո՞վ է պայմանավորված Գագիկ Ծառուկյանի հապաղումը, գուցե նրանով, որ ՀՀԿ-ԲՀԿ նոր հուշագրի շուրջ բանակցություններ են ընթանում, ինչի մասին նաեւ մամուլն է գրում, Նաիրա Զոհրաբյանն ասաց.”Ես չգիտեմ նոր հուշագրի մասին տեղեկատվություն եւ իդեա ով եւ ինչու է համառորեն շրջանառության մեջ դնում: ԲՀԿ-ն որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ հուշագրի`նոր, հին, կիսահին, կիսաթարմացված, որեւէ կարգի բանակցություններ չի վարում”:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի խոսում նախագահական ընտրությունների մասին, Նաիրա Զոհրաբյանն ասաց.”Ես իհարկե հասկանում եմ հանրային եւ քաղաքական շրջանակներու եղած հետաքրքրությունը, թե ինչ կորոշի ԲՀԿ-ն եւ դա շատ բնական է, որովհետեւ ԲՀԿ-ի որոշումից, այո , շատ բան է կախված լինելու, բայց թույլ տվեք մենք որոշենք այն պահը, երբ կհրապարակենք մեր որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ”:
Հարցին, թե այնուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանը բացառո՞ւմ է, որ ԲՀԿ-ն սատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Նաիրա Զոհրաբյանը, անորոշ պատասխան տվեց.”Մեր դիրքորոշումը կարտահայտենք այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն հարմար կգտնի”:
Henaran.am-ի այսինքն, չե՞ք բացառում՝ դիտարկմանը Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց`ես պատասխանեցի ձեր հարցին եւ, ներկայացնելով իր անձնական տեսակետը ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց.” Իմ անձնական դիրքորոշմամբ, ԲՀԿ պիտի մասնակցի սեփական թեկնածուով, ավելի կոնկրետացնեմ իմ անձնական դիրքորոշումը` իմ անձնական դիրքորոշմամբ, այդ թեկնածուն պիտի լինի Գագիկ Ծառուկյանը”: