29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չեխիայի նախագահը դժգոհ է ալկոհոլային խմիչքների վաճառքի արգելքից

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը քննադատել է թունդ ալկոհոլային խմիչքների վաճառքը Չեխիայում, որի պատճառ էին դարձել բազմաթիվ  թունավորումները մեթանոլից, գրում է “Ceske Noviny”-ը: Կլաուսը հայտարարել է, որ ալկոհոլի վաճառքն արգելելը կարող է հանգեցնել սպիրտային խմիչքների անօրինական վաճառքի ընդարձակմանը: Նախագահի կարծիքով` թունավորումների հետ կապված իրավիճակը բացատրվում է ալկոհոլային խմիչքների վրա դրված աբսուրդային բարձր հարկերով եւ ցույց է […]

“Մուսուլմանների անմեղությունը” պարզապես սադրանք է. արաբագետ

Ողջ աշխարհի մուսուլմաններին վրդովմունք պատճառած եւ հակաամերիկյան ցույցերի պատճառ դարձած “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, խոսեցին նաեւ արաբագետներ Սարգիս Գրիգորյանը եւ Արմեն Պետրոսյանը: Նրանց կարծիքով` ֆիլմը պարզապես սադրանք է` մուսուլմանական աշխարհի դեմ, քանի որ  բավական է միայն այն փաստը, որ Մուհամեդ մարգարեին վարկաբեկող ֆիլմն ունի արաբերեն թարգմանություն, որն էլ հենց ցուցադրվեց սեպտեմբերի 11-ին` […]

“Արմավիա”-“Զվարթնոց” պարտքուպահանջի խնդիրը. չվերթները կրկին դադարեցվել են

“Զվարթնոց” օդանավակայանը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ  ՓԲԸ/  պարտքերի կուտակումների եւ պայմանագրով  նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել է “Արմավիա” միաջազգային ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին Henaran.am-ին ասել է  “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ  հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը “Երկու ընկերությունների միջեւ մարտի 15-ին կնքված պայմանագրով նախատեսված սահմանաչափ գոյություն ունի, որի շրջանակներում  ընկերությունը կարող է պարտքեր […]

Դումանյանը 10-15 օրից կխոսի

‘Դրական տեղաշարժ կլինի’,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա նշեց, որ հիմա չի կարող ասել, թե ինչ փոփոխություններ ու առաջընթացներ կան իր ղեկավարած ոլորտում, սակայն մի քանի օր հետո կավարտվի իր նշանակաման 100-րդ օրը, և ինքը հաշվետվություն կներկայացնի: Պետք է սպասել ընդամենը 10-15 օր: Դումանյանը նշեց, որ  նախարարությունը շարունակում […]

“Ադրբեջանական արդարադատություն. հարվածիր կացնով, կոչումդ կբարձարանա”. “Haberturk”

Թուրքական “Haberturk”-ը խիստ քննադատական հոդված է տպագրել Ռամիլ Սաֆարովի արդարացման, նրան` հայրենիքին վերադարձնելու եւ “հերոսացնելու” վերաբերյալ: “Ադրբեջանական արդարադատություն. հարվածիր կացնով, կոչումդ կբարձարանա” վերնագրով հոդվածի հեղինակ Ամբերի Զամանը նշում է, որ “Բուդապեշտում գլխատվեց ոչ միայն հայ սպան, այլ նաեւ միջազգային իրավունքը”: “Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 8 տարի առաջ Բուդապեշտում անցկացվող անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցելու ընթացքում կացին […]

Հիլարի Քլինթոնը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության տուն-թանգարանին

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն “Ամերիկյան Կարմիր Խաչ”-ի հիմնադիր և մարդասեր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված միջոցառման շրջանակներում ՀՑԹԻ կողմից «Կլարա Բարտոն» ոսկե հուշամեդալին արժանանալու կապակցությամբ շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Այս տարվա մայիսի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ «Ամերիկյան Կարմիր Խաչ»-ի հիմնադիր […]

Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան

Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան: Կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկեց տուն-թանգարանի համար տրամադրել Աբովյանի պուրակին հարող տարածքը: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում  կայացրեց ընդունել այս որոշումը և տալ համաձայնություն Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան պուրակին հարակից տարածքում 360.0քմ մակերեսով և […]

Հացը կթանկանա 10-20 դրամով

“Հացի թանկացումը Ռուսաստանում բերքի ծավալների կրճատման հետ կապված  ազդեցությունն է’,-այսօր  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա` իրական հիմքեր կան այն խոսակցություններում, որ հացը թանկանալու է 10-20 դրամով: Համաշխարհային շուկայում թանկացել են ցորենն ու ալյուրը, դրանք թանկացել են նաև այն երկրներում, որտեղից մենք ներկրում ենք: Սրանից հետևում է, որ տրամաբանորեն կթանկանա նաև […]

Կառավարությունը կվճարի բռնադատվածների տոկոսագումարները

Հայաստանի պետական բյուջեից կֆինանսավորվեն բռնադատվածներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Համաձայն “Բռնադատվածների մասին” ՀՀ օրենքի` 2000թ-ից իրականացվում է բռնադատվածներին և առաջին հերթին նրանց ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի տրամադրման գործընթացը: Վարկերը տրամադրում են առևտրային բանկերը, սակայն կառավարությունն իրավասու է սահմանել կարիքավորության չափանիշներ: Վարկառուները, ելնելով իրենց սոցիալական վիճակից, չեն կարողանում ժամանակին վճարել այն: “Վարկերը կտրամադրեն […]

Վարչապետի աթոռը վիրավորել է Բագրատյանի արժանապատվությունը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը երեք-չորս անգամ հնարավորություն է ունեցել կրկին վարչապետ դառնալու, սակայն արժանապատվությունից ելնելով՝ հրաժարվել է: Խոսելով անկախության և 21 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների մասին` բանախոսն ասաց, որ այս ընթացքում բոլոր հիմնական ցուցանիշներով՝ ՀՆԱ, մարդկային զարգացման ինդեքս և այլն, երկիրը 60-70-րդ տեղից իջել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի