10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն Ստամբուլում

Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մոկ ոստիկան է զոհվել, 4-ը` վիրավոր են, հաղորդում է “РИА Новости”-ն: Տեղի ոստիկանապետ Հյուսեյն Չապկինը հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է 25-ամյա ահաբեկիչ-մահապարտը: “Սկզբումն նա  նռնակը նետեց մուտքի մոտ, իսկ հետո պայթեցրեց ինքն իրեն”,-հայնել է Չապկինը: Թուրքիայում գործող արմատական խմբավորումներից ոչ մեկն առայժ պատասխանատվություն չի վերցրել պայթյունի […]

Մարզպետների փոփոխություն

Նախագահական ընտրություններին ընդառաջ դարձյալ քննարկվում է որոշ մարզպետների փոփոխության հարցը: Henaran.am-ի աղբյուների փոխանցմամբ` թե կոնկրետ որ մարզերն են թիրախի տակ, առայժմ հստակ չէ, բայց որ փոփոխություններ կլինեն, միանշանակ է: Հիշեցնենք, ամիսներ առաջ հավանական պաշտոնանկության մասով նշվում էր Սյունիքի, Շիրակի եւ Տավուշի մարզպետների անունները:

Հակահայկականությունը որպես հանցագործություն պետք է ճանաչվի. Հ. Դեմոյան

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր` սեպտեմբերի 11-ին, կայացած ասուլիսին կարծիք հայտնեց, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ Ադրբեջանում նրան հերոսացնելուց հետո առաջին բանը, որ պետք է աներ Հայաստանը, դա Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ լինելուց զրկելու հարցը բարձրացնելն էր: Նրա խոսքով` ներկայումս 2 երկիր ակնհայտորեն հակահայկական քաղաքականություն են վարում, ինչը պետք է պատժվի: […]

Հայերն ամենախելացին են. “BBC”-ն` հայկական շախմատի մասին /վիդեո/

ՀՀ շախմատի հավաքականն 3-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Այս օրերին աշխարհի բոլոր ծայրերում հայերի շուրթերից այս արտահայտությունն է հնչում: Հայերի ինտելեկտի մասին ոչ միայն հայերն են խոսում: “BBC” լրատվական գործակալությունը դեռեւս 2009-ին, երբ շախմատի մեր հավաքականը 2-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, ռադիոհաղորդում է պատրաստել` նվիրված Հայաստանի հավաքականի կրկնակի չեմպիոն դառնալուն: Հաղորդման ընթացքում “BBC”-ի լրագրողը նշում է, […]

Խնջույքի մասնակիցները սննդային թունավորմամբ հոսպիտալացվել են

Սեպտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ սեպտեմբերի 6-ին Կոտայքի մարզի “Նաիրի ԲԿ” ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 5 հիվանդ՝ սննդային տոքսիկաինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Ներկայումս բաժանմունքում բուժվում է 11 հիվանդ: Համապատասխան բուժման արդյունքում հիվանդների վիճակը բավարար է, բուժումը շարունակվում է: Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական […]

Սոցիալական ոլորտն այսօր անխոցելի է. ՎՊ նախագահ

Խորհրդարանում Իշխան Զաքարյանը շարունակում է ըստ ոլորտների ներկայացնել ՎՊ 2011 թ. տարեկան հաշվետվությունը: Շինարարության, պետական գնումների , կրթության եւ գիտության, առողջապահության, սոցիալական ոլորտներում տեղ գտած խախտումները հակիրճ ներկայացնելուց հետո Իշխան Զաքարյանը, մասնավորապես անդրադառնալով սոցիալական ոլորտում իրականացված ստուգումներին հաջորդած քայլերին, հայտարարեց, որ համակարգն այսօր կարելի է համարել անխոցելի: Հիշեցնենք, ոլորտում իրականացված ՎՊ ստուգումների արդյունքում հսկայական չափերի […]

Արգամիչը Իշխանին նեղը գցեց

“Բոլոր ոլորտներում կան բազմաթիվ խախտումներ: Ես Ձեր ելույթից հասկացա նաեւ , որ դուք լրացուցիչ ձեւաչափ եք ցանկանում մշակել եւ գնալ-նստել այս կամ այն նախարարությունում, գերատեսչությունում եւ կառավարել: Ես կարծում եմ դա ճիշտ ձեւաչափ չէ, եթե մարդը չի աշխատում կամ աշխատում է խախտումներով, այդ մարդուն պետք է պատժել, ոչ թե գերատեսչություններում նստել եւ վերահսկողություն սահմանել”,-քիչ առաջ […]

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հայտարարությունը` Սաֆարովի գործի վերաբերյալ

Ցմահ բանտարկված մարդասպանին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու եւ այնտեղ նրան անմիջապես ազատ արձակելու կապակցությամբ հրավիրված հանրահավաքի մասնակից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի կողմից.   Եվրոպական Խորհրդի Նախագահ պարոն Վան Ռոմպեին, Եվրոպական Խորհրդի Միջազգային Գործերի եւ Անվտանգության Քաղաքականության Բարձր Հանձնակատար տիկին Էշտոնին, Ընդլայնման եւ Եվրոպական Հարևանության Քաղաքականության Հարցերով Հանձնակատար պարոն Ֆյուլեին Եվրոպական Պառլամենտի Նախագահ պարոն Շուլցին, […]

Լեւոնը սեպտեմբերի 21-ին կասի

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին Հրազադանի կիրճում  համախոհների հետ կնշի անկախության տոնը: ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ ամենայն հավանականությամբ այդ օրը Տեր-Պետրոսյանը եթե անգամ չհայտարարի նախագահական ընտրություններում իր առաջադրվելու մասին, քաղաքական անդրադարձ եւ այդ համատեքստում ուղիղ խոսք կասի իր համակիրներին: Ի դեպ, ՀԱԿ առաջնորդը սովորաբար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված