10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԺԿ նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստին և […]

Մարտի 1, “քաղբանտարկյալներ”… ՀԱԿ-ը վերհիշում է

Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մարտի մեկի սպանությունների բացահայտման խնդրին:”Ակնհայտ է, որ գործող իշխանությունները ոչ միայն շահագրգռված չեն այս սպանությունների բացահայտմամբ, այլեւ խոչընդոտում են դրան”,-հայտարարեց նա: ՀԱԿ պատգամավորը  հայտարարեց, որ սպանությունների բացահայտման ընթացքում կպարզվի, որ ‘’սպանության թելերը տանում են դեպի իշխանության ամենավերին օղակները եւ տեղի ունեցածի հետ  ուղղակի առնչություն […]

Ռեստորան` հանքում /ֆոտո/

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից 60 կմ հեռավորության  վրա գտնվող Տյուտյուրի հայտնի հանքավայրում կբացվի ստորգետնյա ռեստորան: Մինչեւ սեպտեմբերի 29-ը այցելուները կարող են ճաշել  80 մ խորություն ունեցող  սրահում, ինչպես նաեւ  տեղի լաբորատորիայի էքսպերիմենտալ վերելակով իջնել մինչեւ հանքի ընդերքը, որը 350 մ խորություն ունի: Ընթրիքը, խմիչքը եւ տրանսպորտը մինչեւ հանքը կկազմի 128 եվրո: Ռեստորանի բոլոր 64 տեղերն արդեն […]

Երիտասարդներից Հովիկ Աբրահամյանը գոհ է

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր  ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  առաջիկայում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության […]

ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը նախագահական համակարգի դեմ

ԱԺ անհաջող ընտրություններից հետո կազմակերպված ՏԻՄ ընտրությունները փաստում են , որ ՀՀ-ում ժողովրդավարությունը խաթարված է վերից վար` բոլոր մակարդակներում: ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Պատգամավորի խոսքով, ընտրությունների ժամանակ Հայաստանում վարչաֆինանսական ռեսուրսի կիրառման շնորհիվ ժողովուրդը զրկվում է ընտրող դառնալու հնարավորությունից եւ իշխանությունն ինքն իրեն պարտադրում է ժողովրդին: Արմեն Ռուստամյանը հայտարարեց , […]

Այն արձագանքները, որոնք լսվում են հունգարական կողմից, փորձեր են արդարացնել կատարվածը. ԱԳ նախարար

Լյուքսեմբուրգի փոխնախարար Ժան Ասելբորնի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը նամակ է ստացել Հունգարիայի ԱԳ նախարարից` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ եւ սպառնալիքով, իբր Հունգարիայի հետ հարաբերությունների կասեցումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, ԱԳ նախարարը հայտնել է, որո հարցը ոչ թե նրանում է` եղել է այդպիսի […]

Բուլղարները հարձակվել են հայ երկրպագուների վրա

Սոֆիայում, ուր սեպտեմբերի 11-ին` Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին սպասվում է Աշխարհի առաջնության ընտրական փուլի  Բուլղարիա-Հայաստան խաղը,  Հայաստանից ժամանած երկրպագուները հարձակման են ենթարկվել բուլղարացիների կողմից: Այս մասին գրում է totalfootball.am-ը` հավելելով, որ միջադեպը առանց լուրջ բախման հարթվել է:    

Էս էլ հո միտինգ չի… ոստիկանական եւ շախմատային կրքեր /վիդեո/

Երեկ, երբ “Զվարթնոց” օդանավակայանում դիմավորում էին աշխարհի եռակի չեմպիոն Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, հուզմունքի եւ ոգեւորության տարափում Henaran.am -ի տեսախցիկը ուշագրավ կադրեր է ֆիքսել: Ոստիկաններն ու ժողովուրդը “յոլա չէին գնում”: “Կանգնեք բորդյուրին, մոտիկ մի եկեք, աջ կանգնենք”,-հրահանգում էին ոստիկանները: “Այ երիտասարդ, էս էլ հո միտինգ չի, որ ասես ազգին հակա եք, սաղս հիմա ստեղ ենք, […]

20-ամյա քաղաքական գործիչը նետվել է կամրջից

ՌԴ Սոչի քաղաքի Սվետլանովյան կամրջից զբոսշրջիկների աչքի առջեւ իրեն ցած է նետել Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ավագյանը, գրում է “LifeNews”-ը: Ինչպես պատմել են իրավապահները, լավ հագնված եւ կաշվե պորտֆելով երիտասարդը անցորդների ուշադրությանն է արժանացել, քանի որ նրա հեռախոսն անդադար զանգել է, իսկ տղան չի պատասխանել զանգերին: Չնայած անցորդների ճիչերին, ովքեր փորձել են կանգնեցնել երիտասարդին, նա […]

Ինչպես են Իշխան Զաքարյանի առանձնատան գործերը. Փաշինյանը հարցրեց ՎՊ նախագահին

Այսօր խորհրդարանում ՎՊ տարեկան հաշվետվության ներկայացմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին հիշեցրեց մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում կառուցվող վերջինիս առանձնատան մասին: “Մամուլում հրապարակումներ եղան, որ Նոր Նորքում Ձեր կողմից բավական տպավորիչ առանձնատուն է կառուցվում, ինչի շինարարությունը մեծ թափ է ստացել Ձեր՝ ՎՊ նախագահ ընտրվելուց հետո”,-ՎՊ նախագահին դիմեց պատգամավորն ու հետաքրքրվեց, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի