23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մխիթարյանն ապացուցում է, որ Լուչեսկուի “Շախտյորի” աստղն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 8-ին ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում  Մալթայում իրականացվել էր Հայաստանի ազգային հավաքականի, Հայաստանի ազգային հավաքականի  ֆուտբոլիստների տեսա եւ  լուսանկարահանումը  UEFA Media Day ծրագրի շրջանակներում: ՈՒԵՖԱ-ի Մեդիա խումբը նկարահանել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, ինչպես նաեւ հարցազրույցների շարք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ: Այսօր ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում տեղադրել է եւ […]

ՀՀ Գլխավոր դատախազությունը` Խաչիկյանի ձերբակալման մասին

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով 28.09.2012թ. ձերբակալվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 178-րդ […]

“Ովքեր համընթաց չգնացին, նրանք ապագա չունեն”. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները: Նշված խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: […]

Չարաշահել է դեղորայքն ու թունավորվել

Այսօր`ժամը 15.07-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.37-ին դեղորայքային թունավորումով “Արմենիա” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Շահումյան 17 փողոցի թիվ 63 տան բնակիչ 1989թ. ծնված Սոնա Մարտիրոսյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Օսկանյանը մենա՞կ մնաց

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր եւ վերջին շրջանում կուսակցության քաղաքական դեմքը դարձած Վարդան Օսկանյանին, համենայնդեպս այս պահին, ԲՀԿ-ն փաստորեն, մենակ  թողեց: Ողջ քաղաքական, լրատվական դաշտն այսօր սպասում էր ԲՀԿ-ի նիստի ավարտին, որին մասնակցում էր նաեւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նիստից հետո ակնկալվում էր, որ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի ԱԺ ուղարկված միջնորդության […]

Բոլորը բացի ‘Ժանգոտ կողպեքից’

Տեղեկատվության ազատության միջազգային օրը՝ սեպտեմբերի 28-ին,  10-րդ անգամ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” ամենամյա մրցանակաբաշխությունը: Հասարակական կազմերպություններից և լրատվամիջոցներից մրցանակը հանձնվեց “Լրագրողներ հանուն ապագայի” ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն և CivilNet ինտերնետային հեռուստատեսությանը՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։ Լրագրողներից մրցանակը շնորհվեց Աննա Իսրայելյանին՝ ( […]

Կառավարությունը ոչինչ չի անում Վահագն Չախալյանի ազատության համար

 ‘Վահագն Չախալյանի նկատմամբ բանտում անմարդկային  վերաբերմունք է ցուցաբերվում, ինչը շատ անարդարացի է, քանի որ Վահագնը ակտիվորեն պայքարել է ջավախահայության իրավունքների համար: Նշեմ, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում, բացի այդ  ազատորեն հավաքներ կազմակերպելու նրա  իրավունքը խախտվել է’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Ժառանգություն”  խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը : Պատգամավորը համոզված է, որ վատ վիճակում […]

Երեւանի քաղաքապետարանի պատասխանը Henaran.am-ին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է Henaran.am-ի հարցին, թե ինչ է կառուցվում Կասկադի հարեւանությամբ գտնվող շենքի տանիքին: Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման`տեղեկացնում ենք, որ ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանի կողմից ստացել է առաջարկություն Երևանի կենտրոնում կանոնակարգված  ձեղնահարկերի պիլոտային ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Այս համատեքստում ներկայացված ձեղնահարկերի կանոնակարգման […]

300-900 զբոսաշրջիկ է օրական այցելում Որոտանի կիրճ և Տաթևի ճոպանուղի

Տաթևի ճոպանուղու մերձակայքում որոշվել է կառուցել զբոսաշրջային համալիրներ և հարակից կառույցներ, որոնք թույլ կտան զբոսաշրջիկներին ավելի շատ ժամանակ անցկացնել Որոտանի կիրճում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց RVVZ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը:  Նրա հավաստմամբ` 300-900 զբոսաշրջիկ է օրական այցելում Որոտանի կիրճ և Տաթևի ճոպանուղի: Ճոպանուղու շահույթը շատ չէ,  եղածն էլ տրամադրվում է Տաթևի վանական համալիրի վերանորոգմանը: […]

Վազգեն Խաչիկյանը` եւս երկուսը ձերբակալվել են /լրացված/

  Henaran.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ ձերբակալվել է  Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը : Henaran.am-ը փորձեց մանրամասներ ճշտել ոստիկանությունից: Հասարակայնության հետ կապերի հետ բաժնից մեզ տեղեկացրին, որ տեղեկությունը դեռ պետք է ճշտեն:  Մանրամասները` քիչ անց: Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի