07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանը ընդունում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այընտրանք չունի.Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի  անկախության ճանաչման փաստը:

“Այսօր տեղեկացանք, որ Ադրբեջանի եւ Հարավային Սուդանի հանրապետությունների միջեւ “Դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին” փաստաթուղթ է ստորագրվել, որը ոչ այլ ինչ է,  քան Ադրբեջանի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ճանաչում:

Այս փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը փաստեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը: Հարկ է նշել, որ այս գործընթացը նաեւ  ճանապարհ է հարթում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար, քանի որ հենց այս քայլով  Ադրբեջանը ընդունում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այընտրանք չունի”,-ասված է հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ