Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել. ԱՆ պարզաբանումը
Էլեկտրոնային լրատվամիջոցներում թյուրիմացաբար տեղ են գտել հրապարակումներ, որոնց համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել: Նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ`հիմնած տվյալ ծառայությունների […]