19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մահացել է Երուսաղեմի պատրիարքական փոխանորդը

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացավ Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից, որ Երուսաղեմում երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 93-րդ տարում ի Տեր ննջեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգեւոր խորհուրդը եւ Հայ Եկեղեցու ողջ եկեղեցական դասը սգում են բազմավաստակ Պատրիարք Սրբազան […]

Բաղդասարովը դեռ բանակցում է

“Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության բաժնետոմսերի վաճառքի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել եւ շարունակվում են: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց “Արմավիա”-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Հիշեցնենք, որ ”Արմավիա”-ի վաճառքի մասին տեւական ժամանակ մամուլով շրջանառվող տեղեկությունը, որը ընկերությունը շարունակաբար հերքում էր, պաշտոնապես հաստատվել է: Թե ում հետ են ընթանում “Արմավիա”-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի բանակցությունները, առայժմ հայտնի չէ: Նանա Ավետիսովան […]

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրենք չընդունվեց, քանի որ ֆրանսահայ լոբբին սխալ աշխատեց. Ա Գրիգորյան

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր` հոկտեմբերի 12-ին, հանդիպում ունեցավ լրագրողների հետ: “Ադրբեջանը հայտարարեց, թե Սլովակիայում չի գործում ցեղասպանության ժխտման մասին օրենք այն դեպքում, երբ այդ օրենքը գործում է: Դրանով նա  մեզ շատ օգնեց: Սակայն Թուրքիան վերջին շրջանում ցեղասպանության առումով հետաքրքիր դիրքորոշում ունի` այն անտեսում եւ լռության է մատնում ցեղասպանության ժխտման մասին օրենքը”,-նշեց […]

5000 որբերի փրկիչ` Սառա Քորնինգ

Սառա Քորնինգը ծնվել է 1872թ. Յարմութից (հարավ-արեւելյան Կանադա) 8 կմ հեռավարության վրա գտնվող Չեգոգին փոքրիկ քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) նա անդամագրվել է ամերիկյան Կարմիր խաչին եւ որպես կամավոր` ուղեւորվել Օսմանյան կայսրություն` օգնության ձեռք մեկնելու թուրքական կոտորածներց մազապուրծ բազմաթիվ հայ փախտականներին եւ որբերին: Այդ օրերին կանադական մամուլը (Toronto World, The Halifax Herald, La Presse […]

Ավանն ու Մարսելը կհամագործակցեն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Էրեբունի-Երեւան” տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Մարսելի 13-րդ եւ 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի հետ:  Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետը բարձր է գնահատել Երեւանի եւ Մարսելի միջեւ հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը եւ ընդգծել իր պատրաստակամությունը այն ավելի ընդլայնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: “Մարսել կատարած այցի շրջանակում ձեռք […]

Դեռ չեկած` Բալասանյանի թիկնապահների հարցը

Ըստ “Գալա” հեռուստաընկերության, Գյումրիի քաղաքապետ  Սամվել Բալասանյանի թիկնազորի 7 հոգանոց կազմը ծեծի է ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին եւ Ռուբենին:  Ըստ նույն աղբյուրի, նրանց ծեծել են տղաներից մեկի բակում ընտանիքի անդամների`կնոջ, երեք դուստրերի, ինչպես նաեւ հարեւանների աչքի առաջ: Դեպքը, ինչպես պատմել են Գյումրու “Պոլիգոններ” կոչվող թաղամասի բնակիչները, ծագել է այն պատճառով, որ Արթուրին, ով համարվում է Բալասանյանների […]

Գումարները տրվել էին Քոչարյանի կադր Օսկանյանին՝ քաղաքական նպատակներով

՛՛Այն փողերը, որոնց մասին խոսվում է, իննսունինը թվականին սկսվեց այդ պատմությունը, երբ Քոչարյանը ստորագրեց օրենք ու Երկաթբետոնե գործարանը սեփականաշնորհվեց Հանթսմանին մեկ միլիոն դոլարով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման բացահայտում արեց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Վերջինս ենթադրում է, որ այս գործարանն ու փողերը Ռոբերտ Քոչարյանինն են: ՛՛Իրականում գումարները տրվել էին Քոչարյանի կադր Օսկանյանին՝ քաղաքական նպատակներով՛՛,-ընդգծեց բանախոսը, անդրադառնալով […]

ՀԱԿ-ի էջը փակված է, ԼՏՊ-ն՝ սպառված

՛՛Նախորդ նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ը փորձում էր նարնջագույն հեղաշրջում անցկացնել, սակայն այդ փորձը տապալվեց: Հիմնական դերակատարը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, սակայն հիմա առաջին նախագահը սպառել է իրեն՛՛: Այսօր  նման տեակետ հայտնեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա՝  ՀԱԿ-ի էջը փակված է, ինչի վկայությունը ՀԱԿ պատգամավորների պահվածքն է` տարբեր հարցերի շուրջ տարբեր ձևով են քվեարկում ԱԺ-ում: ՏԻՄ-ում […]

Օսկանյանը մեկնե՞լ է, թե՞ չի մեկնել

                  ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական  պատգամավոր Վարդան Օսկանյանի գրասենյակից  Henaran.am-ը տեղեկացավ, որ Վարդան Օսկանյանը Հայաստանում է գտնվում եւ չի բացակայել երկրից: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի ԲՀԿ-ական անդամների փոփոխության մասին հարցին, ասել էր, որ իրենց առաջարկությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի