09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի ոչխարները այլեւս չեն գնում. Հրապարակ

Տեւական ժամանակ է Հայաստանից Իրան ոչխար չի արտահանվում: Պատճառը իրանում 4 անգամ արժեզրկված ազգային դրամն է, եւ այն դոլարի վերածելը ձեռնտու չէ իրանցի գործարարներին, որոնք դոլարով էին ոչխարներ գնում: Այս մաս հիշել է  “Հրապարակ”-ը եւ գրել, որ արդյունքում շահել է Հայաստանյան սպառողը: Երբեմնի 3.5 հազար դրամի փոխարեն ոչխարի միսը շուկայում արժե 2 հազար դրամ: Որոշակի […]

Հնդկաստանի հավատարմատարը էշ է.Հայկական ժամանակ

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանն օրերս պաշտոնանկ արվեց։ “Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով,  պաշտոնանկության պատճառը ՀՀ-ում Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ տեղի ունեցած միջադեպն է։ Սամվել Ավետիսյանը եւ ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենան հանդիպում են ունեցել, որի ընթացքում հավատարմատարը ինչ-որ դիտարկումներ է արել ՀՀ–ում հնդիկ ուսանողների կենցաղային պայմանների վերաբերյալ։ Ավետիսյանին դուր չի եկել դա եւ, […]

Ծառուկյանը ամեն ինչ կկորցնի, բացի վստահությունը. Ժողովուրդ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ Գյումրի այցելության ժամանակ “Հոկտեմբեր” կինոթատրոնի դահլիճում հանդիպեց ԲՀԿ ակտիվի եւ գյումրեցիների հետ։ “Հայրաքաղաքի” բնակիչներին նա բացատրեց. “Կյանքում ամենաթանկ բանը կայացած ունեւոր մարդու համար վստահության հավատն է ժողովրդի։ Եվ եթե մինչեւ այսօր էդ հավատը ես չեմ կորցրել առավել եւս հիմա Ձեզ վստահեցնում եմ, որ այդ վստահությունը չեմ կորցնի։ Կարամ անձնապես կորցնեմ […]

“Նոր արջեր”-ի Սուրենն անձնագիր չունի. Առավոտ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ երեկ սկսվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Թեմային անդրադարձել է “Առավոտ”-ը: “Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է խարդախությամբ, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ իր ծանոթ Գրիգոր Ղազաբյանից  508.000 ՀՀ դրամ գումար վերցնելու համար: Երեկ դատարանում ճշտվեց նրա ինքնությունը: Ս.Սուրենյանցն ասաց, որ ինքը “Նոր […]

“”Տասնհինգ օրում ամուսնուս տարավ …” ազդեցիկ տիկնոջ շանտաժը

24-ամյա Գոհար Մաթեւոսյանը դիմում է լրատվամիջոցների օգնությանը: Վերջինս  Henaran.am-ի  հետ զրույցում պատմեց, որ Հայաստանում ճանաչված մի պաշտոնյա տիկին սպառնում է իրեն եւ պահանջում, որ Գոհարը հրաժարվի իր երկու տարեկան որդուց: “Ամուսինս տասնհինգ օրում  տարավ, մենք բաժանվեցինք, հիմա էլ պահանջում ա, որ ինձ խելոք պահեմ, հրաժարվեմ երեխայիցս, որ իրանք վերցնեն, պահեն”,-հուզված պատմեց Գոհարը: Բաժանումից հետո Գոհարն […]

Տիգրան Սարգսյանը` Սերժ Սարգսյանի վերընտրվելու եւ իր մասին /վիդեո/

“Քաղաքական մրցակցությունը ընտրությունների ժամանակ խիստ անհրաժեշտ է, բայց քաղաքական իրողութունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ռեյտինգը եւ իմիջը շատ բարձր է եւ մենք տեսնում ենք, որ  քաղաքական դաշտում իրողությունն այնպիսին է, որ շատ մեծ հավանականությամբ ,նա մեծ առավելությամբ կընտրվի հանրապետության նախագահ”,-այսօր  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ […]

Հայաստան-Լիտվա. 4:2

Վազգեն Սարգսյանի անվան ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտում Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց: Հանդիպման 7-րդ րոպեին Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի ՛՛Ուրալի՛՛ հարձակվող Էդգար Մանուչարյանը: Վերջինիս վնասվածքի պատճառով փոխարինեց ՛՛Փյունիկի՛՛ խաղացող Դավիթ Մանոյանը: Վնասվածքի պատճառով փոխարինվեց նաև Ռոբերտ Արզումանյանը, նրան փոխարինեց ՛՛Փյունիկի՛՛  ֆուտբոլիստ Տարոն Ոսկանյանը: Հիշեցնենք, որ այս հանդիպումը Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս […]

ԲՀԿ-ՀԱԿ միասնական թեկնածուի հնարավորությունը

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով լրագրողների  դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը իր նախորդ ճեպազրույցում չէր բացառել ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիոն հուշագրի ստորագրման հնարավորությունը, մինչդեռ այսօր ԲՀԿ-ն տարբեր քաղաքական ուժերի հետ փակ քննարկումներ է անցկացնում, իսկ ԲՀԿ-ական պատգամավորներն անգամ հայտնի  հայտարարությունը համեմատում են Սեւրի պայմանագրի հետ, Տիգրան Սարգսյանը նախ զարմանքով արձագանքեց.”Իսկ  ի՞նչ է, Սեւրի […]

Տիգրան Սարգսյանը նորություն չունի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եկող տարվա պետբյուջեի քննարկման ժամանակ կառավարության հասցեին հնչած քննադատական գնահատականները բնական է համարում: Այսօր այս մասին  ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Ես պետք է խնդրեմ, որ դուք նորմալ վերաբերվեք այդ քննադատությանը: Դուք ուզում եք, որ ընդդիմությունը մեզ ոչ թե քննադատի, այլ գովերգի՞ մեր ծրագրերը: Ընդդիմությունը […]

Րաֆֆիի վարկանիշը գցել են

‘ Ժառանգության’ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի կողմից ընդունված մարդ է, հարգանք ունի, այլ հարց է`  ինչպես կդրսևորի իրեն որպես նախագահի թեկնածու’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը` գնահատելով Հովհաննիսյանի հնարավորությունները նախագահական ընտրություններում: Սարգսյանի խոսքով` այստեղ կարևոր է այն ծրագիրը, որը ժողովրդին կառաջարկի Հովհաննիսյանը: Բացի դա Սարգսյանի կարծիքով` ‘Ժառանգության’  ղեկավարի վարկանիշի վրա մեծ ազդեցություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված