09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ցուցահանդես Ազգային ժողովում

Նոյեմբերի 14-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց լուսանկարչուհի Ազատուհի Մնացականյանի անհատական ցուցահանդեսը: Ազատուհի Մնացականյանը լուսանկարիչ-դիզայներ է, “Նորեոն” ստեղծագործական կենտրոնի, դիզայներների միջազգային միության, ինչպես նաեւ Հայաստանի դիզայներների միության անդամ: Ստացել է բազմաթիվ մրցանակներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց երիտասարդ լուսանկարչուհու ֆոտոցուցահանդեսը՝ բարձր գնահատելով նրա […]

Համոզված եմ, որ որեւէ մեկը չպետք է դատավորի ֆունկցիա ստանձնի. Էդուարդ Շարմազանով

“Քաղաքական հակաքարոզչությունը առհասարակ նողկալի է եւ պետք է փաստել, որ վերջին ամիսներին ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի դեմ ուղղորդված սեւ հակաքարոզչություն է իրականացվում, որը չի կարող որեւէ կերպ արդարացվել”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր , ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված վերջին սկանդալային միջադեպին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Միեւնույն ժամանակ մեր […]

Ֆոտոցուցահանդես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Նոյեմբերի 9-ին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բացեց Աֆղանստանում (ISAF) եւ Կոսովոյում (KFOR) ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցությանը նվիրված ֆոտոցուցահանդես: Ցուցահանդեսը տեղակայված է Կենտրոնակայանի հիմնական շինության` ԶԼՄ-երի ներկայացուցիչների գործունեության համար նախատեսված սրահում: Ինչպես նշեց ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը, առաջին անգամ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ցուցադրվում է 2004 թվականից Կոսովոյի առաքելությանը եւ 2010 […]

Ընտրություններից մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին, այնքան էլ ճիշտ չէ. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր  ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ չի մեկնաբանելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Ինչ վերաբերվում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի շուրջ ընթացող բանավեճին, Տիգրան Սարգսյանն ասաց.”Գոյություն ունի քաղաքական տեսական բանավեճ, թե որ ընտրական համակարգն է առավել արդյունավետ: Տարբեր երկրների փորձը տարբեր արդյունքներ է  […]

Երևան-Ստամբուլ ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժածներից 6-ը դեռ հիվանդանոցում է

Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում Երևան-Ստամբուլ ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժածներից 6 հոգի դեռևս գտնվում է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոնում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Իսրայելյանը: Հիվանդների վիճակը բժիշկը գնահատեց բավարար` նշելով, որ նրանք բոլորն էլ գտնվուն են պալատներում: Իհարկե, պարզ չէ, թե երբ դուրս կգրվեն հիվանդանոցից, քանի որ տուժածներից ոմանք […]

Կենդանաբանական այգու ճանապարհին մեքենան բախվել է վերամբարձ կռունկին

Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու ճանապարհին արտասահմանյան մակնիշի մեքենա է վթարի ենթարկվել` բախվելով վերամբարձ կռունկին: Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, այստեղ դեռևս չի ժամանել Շտապ օգնությունը: Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա: Մանրամասները` քիչ հետո:

Ավստրալիայում ականատես են եղել արեւի խավարմանը /վիդեո/

Այս տարվա արեւի վերջին խավարումը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ի առավոտյան: Արեւածագին Ավստրալիայի Քերնս քաղաքն ամբողջությամբ մթության մեջ է հայտնվել: Բնության եզակի հրաշքը հնարավորություն են ունեցել տեսնել 60 հազար մարդ: Գրեթե 2 րոպե Լուսինը ծածկել է Արեւի սկավառակը: Արդյունքում` Երկրի վրա ստվեր է առաջացել` մոտ 150 կմ երկարությամբ: Հատուկ այդ երեւույթը տեսնելու համար Ավստրալիա են […]

Դերծովակալ Մոնգոմերը պաշտպանության նախարարությունում էր

Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության եւ ռազմավարական դիրեկտորատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին: Դերծովակալ Մոնտգոմերիի Հայաստան այցի նպատակն էր 2012թ. ընթացքում ՀՀ ՊՆ եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջեւ իրականացված համագործակցությունը ամփոփելը եւ 2013թ. համագործակցության հիմնական ուղղությունները նախանշելը: Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ Եվրոպական հրամանատարությունը Հայաստանին գնահատում է […]

Արզումանյանն ու Թովմասյանը վիճեցին. նախարարը մեջքով շրջվեց դահլիճին

ԱԺ պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը հարց ուղղեց, որն առնչվում է ԱԺ-կառավարություն փոխհարաբերություններին: Մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ դեռ հոկտեմբերի ութին պատգամավորական հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարին, սակայն հարցումն անպատասխան է մնացել: Սա պատգամավորը դիտարկում է որպես անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ: “Պարոն վարչապետ, վերջերս ասացիք, որ հարգալից վերաբերմունք […]

“Ժառանգություն”-ը վերահաստատում է

Վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված որոշ  կարծիքների եւ մեկնաբանությունների առնչությամբ պաշտոնապես վերահաստատվում է, որ նոյեմբերի 12-ին “Ժառանգության” Կենտրոնական գրասենյակում կայացել է նախապես եւ պաշտոնապես համաձայնեցված հանդիպում “Ժառանգություն»” եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունների պատվիրակների միջեւ: “Ժառանգության” կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպմանն արծարծված հարցերը ներկայացվելու են վարչության հերթական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված