27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Խայտաբղետ” հունվար, տաք փետրվար

ԱԻՆ Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը այսօր  ‘Հենարան’ ակումբում նշեց, որ թեեւ հունվար ամսին կանխատեսվել էր նորմայից ավելի օդի ջերմաստիճանի բարձրացում և տեղումների քանակի ավելացում, սակայն հունվարը “խայտաբղետ” էր:   Այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանի անկում է նկատվում: Չնայած այս պահին ամենուր ձնախառն անձրև է տեղում, երեկոյան ժամերին այն կդառնա ձյուն: Այս գիշեր տեղումները կդադարեն […]

Տիգրան Սարգսյանը բոլորեց 53-ը

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ծննդյան օրն է: Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետն իր 53-րդ տարեդարձը նշելու է իր մտերիմների` ընտանիքի և մտերիմների հետ նեղ շրջանակում: Մամլո քարտուղարը նաև հայտնեց, որ Տիգրան Սարգսյանին ուղղված բազմաթիվ շնորհավորանքներ են եղել: Վարչապետին շնորհավորել են հայաստանյան գործընկերները` նախարարները, պատգամավորները: Շնորհավորել են նաև ԱՊՀ-ի […]

Ադրբեջանում “արաբական գարնա՞ն” են պատրաստվում

Գնահատելով Ադրբեջանի 2 շրջաններում, ինչպես նաեւ մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիաները` դիտորդների կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ դա “արաբական գարնան” կրկնությունն է, ոմանք էլ` որ դա ընդամենը տեղի վիճաբանություններ են: Դրդապատճառների վերաբերյալ տարբեր կարծիքեր են հնչում` քաղաքականից մինչեւ կենցաղային: Բողոքի ակցիաների բնույթն ամեն դեպքում նման է` անկարգություններ, բախումներ ոստիկանության հետ, ձերբակալություններ: Աշխարհագրությունը` […]

”Ժողովուրդ”-ի գործունեությունը խոչընդոտելու մասին կարծիքն անհիմն է. Դատական դեպարտամենտի պարզաբանումը

”Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա” ընկերությունը և Խաչիկ Խաչատրյանն ընդդեմ ”Ժողովուրդ թերթի խմբագրություն” ընկերության և Սոնա Գրիգորյանի` պատիվը և արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից երեք միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին քաղաքացիական գործով հայցվորը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոցներ, որը բավարարվել է մասնակիորեն: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների […]

21 զոհ, այդ թվում` մեկ հայ` Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում

Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքից ոչ հեռու վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:  Ըստ “Սկատ” ավիաընկերության, որին պատկանում է վթարի ենթարկված ինքնաթիռը, 21 մարդ, այդ թվում եւ անձնակազմի 5 անդամները, մահացել են: Նախնական տվյալներով` վթարի պատճառը վատ եղանակային պայմաններում վայրէջքի պահին գետնին բախվելն է: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն ինքնաթիռի “սեւ արկղի” ուսումնասիրությունից հետո, որն արդեն հայտնաբերվել […]

Հայաստանի մշուշոտ ընտրությունները. The National Interest

2013-ը նախագահական ընտրությունների տարի է Հարավային Կովկասի երկրների համար, եւ մրցապայքարն առաջինն սկսում է Հայաստանը, որտեղ ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Ի՞նչ կարելի է սպասել այդ ընտրություններից եւ ընդհանրապես ինչպես կազդի այն Հարավային Կովկասում առկա իրավիճակի վրա: Այս մասին ծավալուն հոդված է հրապարակել “The natinal interest” պարբերականը:, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: Այս ընտրություններն ինչ-որ իմաստով խորհրդանշական […]

ԵԽԽՎ-ում դիտավորյալ աղավաղվել է ԼՂ հակամարտության անվանումը. Դավիթ Հարությունյան

Հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը ամփոփեցին հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին շնորհվել […]

“Պարույր Սեւակ”` Հովիկ Աբրահամյանին

ՀՀ ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այսօր Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից պարգեւատրվեց “Պարույր Սեւակ” հուշամեդալով` Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման եւ տարածքային մարմինների կայացման գործում ունեցած ներդրման համար:  “Ինչքան պաշտոնը բարձրացել է, այնքան մարդամոտ է դարձել: Ինչքան վերեւ է բարձրացել, այնքան ներքեւ է նայել”,-այսպես բնութագրեց գործող […]

Գյուղին “զավոդ” պետք չի.Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը շատ գյուղերում է լինում` եւ հիացած է մեկ կարեւոր գործոնով. “Ես նկատել եմ, որ հատկապես սահմանամերձ շրջաններում մարդիկ ունեն իսկապես մարտական ոգի, ապրելու եւ արարելու ձգտում: “Ես շատ գյուղերում եմ եղել եւ գյուղերի մեծ մասում մարդկանց մոտ այս ցանկությունը կա”,-ասաց Սերժ Սարգսյանը: Իհարկե, նրա […]

9-րդ օրը բաց երկնքի տակ եւ անոթի /վիդեո/

”Ռադիոհայ” ՍՊԸ-ի տնօրեն, քարոզարշավի առաջին օրից հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իրեն լավ է զգում և պատրաստ է շարունակել հացադուլը մինչև առնվազն ընտրությունների ավարտը: Henaran.am-ի հետ զրույցում Ղուկասյանն ասաց, որ շատ հնարավոր է, որ իր պայքարը շարունակի նաև ընտրությունների ավարտից հետո: Դա կախված է իրադարձությունների զարգացումից: Հարցին, թե ինչպես է հաջողում ձմռանը դրսում օրերով գտնվելը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի