17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

40 զոհ, 130 վիրավոր. Իրաքում կրկին պայթյուններ են /վիդեո/

Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 40 մարդ է զոհվել, ավելի քան 130-ը վիրավոր են, հաղորդում է “Associated Press”-ը:  Պայթյունները տեղի են ունեցել շիա մահմեդականներով բնակեցված թաղամասում:

Մեքենաների մեջ տեղադրված ռումբերի պայթյունների հետեւանքով հիմնականում տուժել են քաղաքային շուկաները: Ընդհանուր առմամբ Բաղդադում եւ նրա ծայրամասերում 5 ավտոմեքենա է պայթեցվել:  Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել եւս 2 մեքենաներում տեղադրված ռումբերը:

Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել պայթյունների համար, սակայն նախկինում նման գրոհներ իրականացվել են սունի ծայրահեղականների կողմից, այնպիսիններն, ինչպիսիք են “Ալ Քաիդային” մոտ “Իրաքի Իսլամական Հանրապետություն” կոչվող խմբավորումը, որի գրոհայինները շիաներին համարում են հավատքից շեղվածներ: Հատկապես վերջերս խմբավորումն ակտիվորեն կոչ է անում պայքարել շիաների կառավարության դեմ:

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին  ավելի խիստ քայլեր է ձեռնարկում սունիների կողմից բողոքի ակցիաների դեմ պայքարելու համար:  Սունիները դժգոհում են իրենց իրավունքների վրա գործադրվող ճնշումներից  եւ 2012-ի  դեկտեմբերից ակտիվորեն ըմբոստանում են Իրաքի շիա ղեկավարության դեմ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ