22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանում լրագրողների հանդեպ բռնությունները

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր անհանգստությունն է հայտնել Բաքվում լրագրողների հանդեպ ուժ կիրառելու կապակցությամբ: Խոսքը հունվարի 12-ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի մասին է, երբ բանակում զինվորների մահվան դեմ բողոքի ցույցի ընթացքում ոստիկաններն ուժ էին կիրառել լրագրողների դեմ:  Ի թիվս մի քանի լրագրողների, Միյատովիչն իր խոսքում հատուկ շեշտել է Լրագրողների ազատության եւ անվտանգության […]

Հայ-ադրբեջանական համագործակցության կայք է բացվել /վիդեո/

Այսօր ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին ներկայացրին www.publicdialogues.info կայքը, որը հայ-ադրբեջանական համատեղ հարթակ է: Նշենք, որ կայքը գործարկվել է սեպտեմբերի 18-ից:  Կայքի ֆինանսական աջակցությունը Բրիտանիայի կառավարությանն է: Նախաձեռնողները ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնն ու Խաղաղության և Ժողովդրավարության ինստիտուտն է: Կայքում տեղ են գտնում տարբեր թեմաների շուրջ հայ և ադրբեջանցի […]

ՀԱԿ-ում թեժ է

Մոտ երկու ժամ է շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի նիստը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետորսյանը չի մասնակցում նիստին: Սակայն ՀԱԿ անդամ բոլոր քաղաքական ուժերից ներկայացուցիչներ կան: Ինչպես փոխանցեցին սենյակից ծխելու դուրս եկած անդամները` արտառոց ոչինչ չկա: ՀԱԿ-ում  բարեկամական զրուցում են, պարզապես` զրույցը թեժ է: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն պիտի քննարկվի նաեւ Ազգային […]

Աբաջյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում

      Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը հայտնում է, որ սիրված դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18:00-ին՝ Երեւանի Սբ. Հովհաննես (Կոնդի) եկեղեցում,  վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-14:00՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական […]

Նախագահի թեկնածուն ԿԸՀ-ից պահանջում է բոլոր ընտրացուցակները

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին.  “Հարգելի պարոն Մուկուչյան, Հայաստանում այսօր, ցավոք, ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու համար նախատեսված իրավական չափորոշիչները վստահություն չեն ներշնչում, ինչը հանգեցրել է հանրության մի զգալի մասի մոտ այն ոչ անհիմն համոզմունքի ձեւավորմանը, ըստ որի իշխանությունները մշտապես կեղծել են ընտրությունները: Ստեղծված պայմաններում այս խնդիրը կարող է […]

‘’Մենք անում ենք բնակարանային ապահովության խնդրի լուծման առաջին քայլը”. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, որով կառավարությունը 498 մլն կհատկացնի  ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը  նշել է, որ այս որոշումներն ընդունվում են ՀՀ նախագահի հանձնարարությամբ։ Այդ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության […]

Պահանջում են դադարեցնել հետապնդումները քաղբանտարկյալների նկատմամբ

“Հայաստանն Առանց Քաղբանտարկյալների” քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն Հայ Ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստներին 2-ից 6 տարի դատապարտման վերաբերյալ:  Հաղորդագրությունը ուղղարկվել է ԵԽԽՎ-ին. ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին, Միջազգային Իրավապաշտպան Կազմակերպություններին. “2012թ. նոյեմբերի  13-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժեց Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի բողոքները։ Այսպիսով, դատարանն […]

Երևանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը` շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար և կոյուղու ցանց, ամբարձիչներ և այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել ”MED A. KGmbH” ընկերությանը։ Որոշմամբ սահմանվել է, որ […]

Սպանել են

Մոսկվայում սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան), հաղորդում է “РИА Новости”-ն: Հարձակումը տեղի է ունեցել Պովարսկի փողոցի վրա: Դիպուկահարը կրակել է այն պահին, երբ Հասանը դուրս գալիս է եղել “Каретный двор” ռեստորանից: Ըստ որոշ տվյալների`նա որովայնի վնասվածք է ստացել: Ըստ այլ տվյալների` կրակել են նրա գլխին: Նրան շտապ վերակենդանացման բաժին են տեղափոխել, […]

Վրաստանի վարչապետը կժամանի Երեւան

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան: Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի