Ով ով է քվեաթերթիկում
Քվեարկության գնալուց առաջ արժե ծանոթանալ ՀՀ նախագահի 7 թեկնածուներից ով որ համարն է քվեաթերթիկում: Այսպես քվեաթերթիկում առաջինն է Հրանտ Բագրատյանը: Առաջադրվել է “Ազատություն” կուսակցությունից, որի նախագահն է:
Երկրորդը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն է: Ինքնառաջադրվել է:
Երրորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նա “ժառանգություն” կուսակցության վարչության նախագահն է: Ինքնառաջադրվել է:
Չորրորդը Անդրիաս Ղուկասյանն է: “Ռադիո Հայ” ՍՊԸ նախագահն է, անկուսակցական: Ինքնառաջադրվել է:
Հինգերորդը Արման Մելիքյանն է: Ծնվել է 1963 թվականին: “Փախստականները և միջազգային իրավունքը” բարեգործական ՀԿ քաղաքական հարցերով հասարակական կարգով խորհրդատու է: Անկուսակցական է, ինքնառաջադրվել է:
Վեցերորդը Սերժ Սարգսյանն է: Առաջադրվել է ՀՀԿ-ից, որի նախագահն է:
Յոթերորդը Վարդան Սեդրակյանն է: Չի աշխատում, անկուսակցական է: Ինքնառաջադրվել է: