Սեդրակ Զատիկյանի սպանության գործի սկանդալային զարգացումը
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօրվա նիստում որոշեց դիմել հատուկ քննչական ծառայությանը՝ վկաների նկատմամբ խոշտանգումներ կատարելու հայտարարությունները քննության առնելու համար: Այսօր նախաքննության ընթացքում Մալաթիայի ոստիկանության բաժնում իր նկատմամբ խոշտանգումների մասին հայտարարեց վկա, գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի ընկերը՝ Ահարոն Հակոբյանը, իսկ […]





































