16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կիպրոսի նախագահին կընտրեն 2-րդ փուլում

Նախօրեին Կիպրոսում կայացած նախագահական ընտրությունները որոշիչ արդյունք չեն ունեցել: Վերջնական արդյունքները պարզ կլինեն 2-րդ փուլից հետո, որը կկայանա հաջորդ կիրակի` փետրվարի 24-ին, հաղորդում է “BBC”-ն:

Պայքարը կծավալվի պահպանողական Նիկոս Անաստասիադիսի եւ ձախերի կուսակցության ներկայացուցիչ Ստավրոս Մալասի միջեւ: Առաջին փուլի արդյունքներով` Անաստասիադիսը ստացել է քվեների 45.3 տոկոսը, նրա մրցակից Մալասը` 27.1:

Կիպրոսի նոր ղեկավարն ստիպված կլինի բանակցել Եվրամիության եւ ԱՄՀ-ի հետ` ֆինանսական օգնություն ստանալու համար: 

Կիպրոսի իշխանությունները նախկինում խոստովանում էին ԵՄ-ին օգնության դիմելու անհրաժեշտությունը: Կիպոսը կարող է եվրագոտու 5-րդ երկիրը դառնալ, որը չի կարողացել ինքնուրույն հաղթահարել ֆինանսական ճգնաժամը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ