ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ
Փետրվարի 8-ին Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության հետ՝ Հեյդի Տալյավինիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Լևոն Զուրաբյանը նշել է, որ ընտրությունները արդեն կարելի է համարել ձախողված, քանի որ ընտրական ցուցակների անճշտությունների և դրա հետ կապված պետականորեն կազմակերպված լայնածավալ ընտրակեղծարարության խնդիրները չեն լուծվել, […]





































