25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Համանախագահներն ամփոփել են այցերը տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, ժակ Ֆորը, Իեն Քելլին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, մարտի 18-22-ը եւ  ապրիլի 1-6-ը այցելեցին տարածաշրջան եւ շարունակեցին աշխատել կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խնդրում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Ապրիլի 9-ին համանախագահները Վիեննայում հանդիպել են ԵԱՀԿ դեսպաններին:  Մարտի 21-ին երեւանում նրանք հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար […]

Րաֆֆի Հովհաննիսյանի երդումը հիշեցնում է վատ բեմադրված քաղաքական շոու. Է. Շարմազանով

” ”Ազատության հրապարակում ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումը հիշեցնում է վատ բեմադրված քաղաքական շոու`  համայնքային ընտրությունից  առաջ քաղաքական շահաբաժիններ ձեռք բերելու նպատակով”,-Henaran.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` Հայաստանում արդեն տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական  երդմնակալությունը եւ  2013 թ. փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները պաշտոնապես ճանաչվել են թե′ ՀՀ […]

Բնությունը չի զայրացել /վիդեո/

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի  երդման արարողությունից հետո բնությունը անակնկալ մատուցեց բոլորին: Ուժեղ քամի եւ անձրեւ սկսեց: Լրագրողները կատակեցին, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  հորդորն է բնությանը: Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը սակայն չկիսեց լրագրողների այս տեսակետը: “Այսօր ամսվա ամենալավ օրն է: Փառք Աստծո, որ անձրեւ է գալիս, բուսականության ու ամեն […]

Հայերը կմասնակցեն Եվրոպայի սամբոյի առաջնությանը

 Հայաստանի սամբոյի ֆեդերացիաn տեղեկացնում է. Ապրիլի 11-ից 15-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալու է Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 21 մարզիկով: Ստորև ներկայացնում ենք մեր հավաքականների կազմերը.  Երիտասարդներ Ջիվան Ղազարյան-48 կգ Գրիգոր Մխիթարյան-52 կգ                     Մաքսիմ Մանուկյան-57 կգ                      Արթուր Սահակյան-62 կգ Ռաֆիկ Մանուկյան-68 կգ            Արթուր Հակոբյան-74 կգ   Մինաս Մադոյան-82 կգ Սեյրան Սահակյան-90 […]

ՊՆ-ի զորքերը Դեմիրճյան-Պրոշյան խաչմերուկում են

 Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.  Այսօր ժ.10:30-ի մոտակայքում Նոր Հայաստանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով մարզերից դեպի Ազատության հրապարակ երթով շտապող մի խումբ քաղաքացիների հանդեպ ոստիկանության ներկայացուցիչները իրենց թույլ են տվել ապօրինի գործողություններ եւ հրահրել են քաշքշուք: Մասնավորապես, մինչ այդ իրենց ամբողջ երթուղին խաղաղ, առանց միջադեպերի անցած քաղաքացիների, այդ թվում կանանց եւ երեխաների, […]

Ինչու են ոստիկանություն տարել ակտիվիստներին

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Henaran.am-ի զրույցում հաստատեց նախախորհրդանի տարածած հայտարարությունը: ”Քանի որ տեղում հնարավոր չի եղել վարչական արձանագրություն կազմել, նրանք բերվել են ոստիկանության Էրեբունու բաժին, նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածի կարգով վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել”,-նշեց Մալխասյանը: Վերջինս նշեց, որ հնարավոր է, ակտիվիսներն արդեն գնացել են:  […]

Վիրավորվել է 19 զինծառայող

Ապրիլի 8-ին ժամը 10:25-ի սահմաններում N զորամասի անձնակազմը զորավարժության վայր տեղափոխող “Սադկո” մակնիշի ՊԲ զինհամարանիշի ավտոմեքենան Ֆիզուլիի տարածքի “Ղարբա-Բազար” տեղամասում ճանապարհի փոսը շրջանցելիս, շրջվել է ձախ կողքի վրա, որի հետեւանքով խցիկում գտնվող 2  եւ մեքենայի թափքում գտնվող 19 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ 5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ […]

Ազատության հրապարակի մերձակայքից բերման են ենթարկել ակտիվիստներին

 Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից Ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և Ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին: Նրանք, իրացնելով ազատ տեղաշարժի իրենց Սահմանադրական իրավունքը, փորձել են Մաշտոցի պողոտայից քայլել դեպի Բաղրամյան պողոտա:

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը երեք օրով ազատություն է ստացել

Ինչպես տեղեկացրեց դատական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը Վճառաբեկ դատարանի որոշմամբ 3 օրով ազատ է արձակվել` մասանկցելու հոր հոգեհանգստին եւ հուղարկավորությանը:  Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման` ոստիկանների հետ վիճաբանության համար: Վճիռը բողոքարկվել է եւ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել:

Վանիկ Սմբատիչի տեղը մենակ Լևոն Հակոբիչը գիտի … ՀՀՇ-ի Գևորիկը Սերժ Ազատիչի ինաուգուրացիային էր եկել /վիդեո/

“Վանիկ Սմբատիչի տեղը մենակ Լևոն Հակոբիչը գիտի, էն էլ չի ասում”,-ասում է ՀՀՇ-ի Գևորիկը, կամ ինչպես ինքն է ներկայանում Գևորգ Մելքոնյանը: Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո միանգամից հանրապետական է դարձել: Կուսակցության տարբերանշանը հպարտությամբ կրծքին փակցրած, հին օրերի կոստյումը հագին մարզահամերգային համալիրի տարածքում իր չափով պաշտպանում է Սերժ Սարգսյանին.” Հազար հատ կեղտոտ մարդ ու սադրիչներ կան”,-ասում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի