ՀՏ Հայկոյի անկեղծ խոստովանությունը քաղաքականության եւ ընտրությունների մասին /վիդեո/
ՀՏ Հայկոն չի ցանկանում մտնել քաղաքականության մեջ, քանի որ “ավելի լուրջ” գործեր ունի:
Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքականությանը լուրջ չի վերաբերվում. ”Չեմ ուզում մտնեմ այդ խաղի մեջ, որովհետև իմ կարծիքով դա խաղ ա, որի մեջ պետք ա ոտքով գլխով մտնես, իսկ էս պահին ես ոչ դրա հավեսը ունեմ, ոչ էլ` ժամանակը”:
Նա չի բացառում, որ ժամանակի ընթացքում կարող է ինչ որ բան փոխվել: Գուցե ժամանակ անցնի, ռեփերը որոշի “խաղի մեջ մտնել ` իր օրենքները թելարելով”:
Քարոզարշավին չի հետևում զբաղվածության պատճառով: ՀՏ Հայկոն չի ուզում որ մարդիկ պարապ լինեն. ”Նայում ես ասենք ամեն տեղ էդ հավաքներին մարդկանց քանակություն ա հավաքվում, ու ըտեղ հասկանում ես ինչքան պարապ մարդ կա: Սա, իհարկե, բոլորին չի վերաբերվում, բայց մարդիկ իրոք պիտի զբաղված լինեն”:
Իսկ Երևանի ավագանու ընտրություններին երիտասարդության կողմից իր սուր երգերով հայտնի ռեփերը չի մասնակցելու . ” Ընտրություններին չեմ մասնակցի, չեմ էլ մասնակցել երբեք, պետք չի”:
ՀՏ Հայկոյի անկեղծ խոստովանությունը Henaran.am-ի տեսանյութում: