17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չի կարելի. ԲՀԿ-ական նախկին մարզպետը` Ծառուկյանի դե՞մ

”Ես նախ և առաջ տնտեսագետ եմ, և տնտեսագիտության թեկնածու, և տնտեսագիտության թեկնածուն անելիքներ ունի և օրենսդրական դաշտում, և գործադիր մարմնում, և փոքր ու միջին ձեռնարկությունների կայացման գործում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամամասնական ցուցակի չորրորդ տեղը զբաղեցնող, Վայոց ձորի նախկին մարզպետ, գործարար Սերգեյ Բագրատյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են գործարարները ցանկանում զբաղվել քաղաքականությամբ:

Նա նշեց, որ ԱՄՆ-ում պետական կառավարման համակարգին անցում է կատարվում գործարարությամբ զբաղվելուց հետո: Իսկ Ֆրանսիայում հակառակը` կառավարման համակարգից են անցնում գործարար համակարգ:

”Այնպես որ ողջունելի է, որ գիտելիքներիդ պաշարը ներդնում ես և օգուտ ես տալիս”,-ասաց Բագրատյանը: Նախկին մարզպետը համաձայնեց, որ գործարարությունն ու քաղաքականությունը չի կարելի համատեղել, քանի որ դրանք խանգարում են միմյանց: Բագրատյանի խոսքով` ինքը դառնալով ավագանի չի զբաղվելու գործարարությամբ: Էստեղ են ասում` ավելի լավ է լռել: Տեսնես ԲՀԿ-ական գործիչը “շեֆին” համարձակվե՞լ է ասել` չի կարելի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ