14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԲՀԿ-ն երրորդ տեղում կլինի. քաղաքագետ

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն: “Սակայն այս ընտրությունը քաղաքականցվեց եւ փորձ է արվում քաղաքապետի ընտրությունների միջոցով երկրում հասնել իշխանափոխության”,-այսօր “Հենարան” ակումբում ասաց քաղաքագետը:  Քարոզարշավը քաղաքագետը համեմատեց “Կուրսկի” ճակատամարտի հետ` “ընդդիմությունը կփորձի հասնել քաղաքային իշխանությունների փոփոխության, իշխանությունն էլ բնական է չի զիջելու”: “Եթե նույնիսկ իշխանությունները հաղթեն, ապա դա կլինի դժվար հաղթանակ, […]

Հայաստանի ԱԳ նախարարն Արցախում է

Մայիսի 2-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ, անդրադարձան այդ ուղղությամբ Արցախի, Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերին: Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը: Նույն օրը Էդվարդ […]

Այդ գզվռտոցի պատճառով . Ռուստամյանը՝ ՛՛Ժառանգությանը՛՛

՛՛ՀՅԴ-ը արդեն կարողացել է լուծել իր առջեւ դրված խնդիրը՝ քաղաքականացնել ընտրությունները՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են Երևանի ավագանու ընտրություններում ձայները պահելու համար: Վերահսկվելու ու արձանագրվելու է նաև այն, ինչ կատարվելու է տեղամասերից դուրս: Ռուստամյանը վստահ է, որ եթե ազատ ու արդար եղան ընտրությունները, […]

Մենք երբեք ավտոբուսներով հրապարակ մարդ չենք բերել. Ռուբեն Հակոբյան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողներին ասաց, որ իրենք պատրաստ են ավագանու ընտրություններից հետո միասնական աշխատել ընդդիմադիրների հետ: Նա նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններում ընդիմությունը, եթե միասնական գործի,  կարող է կասեցել իշխանության քաղաքական մենաշնորհը: Հակոբյանի խոսքով՝ ընդդիմադիրների էգոիզմն էր պատճառը, որ միավորումը չստացվեց նաև այս ընտրություններում: ՛՛Դա ավելի ցցուն երևաց, երբ իր թշնամանքը […]

“Մի անառակի զավակ”. բաց նամակ

Բաց նամակ Ես հայոց բանակի նախկին սպա եմ և այսօր ցավոք ապրում եմ արտերկրում: Ինձ համար չափազանց կարևոր է բանակի թեման քանի, որ նախ ավելի քան 15 տարի ծառայել եմ բանակում, ընկերներ եմ կորցրել բանակում և չնայած բազում սխալներին ու անձնական հարցերին բանակը մեր ներկայիս թերևս միակ սրբությունն եմ համարում: Ես իհարկե ապշած եմ թե […]

Կիսահայ, կիսահույն այդ Շարմազանովը. Իրատես de facto

Ինչպես երեւում է, “սերնդային” պայքարը ՀՀԿ-ում, չնայած հին գվարդիայի` դիրքերը չզիջելու աննկուն դիրքավորմանը, հօգուտ երիտասարդ (դե, համարյա, էլի) սերնդի է լուծվում: “Այիբը”, որ փորձում էր շրջանառության մեջ դնել հին գվարդիան, թե Շարմազանովը “համ էլ հույն է”, իսկ հույնը “չի կարող” ՀՀԿ` նժդեհա-տարոնական (խոսքը շարժման, ոչ թե քաղաքապետի թեկնածուի մասին է), ցեղակրոն կուսակցության շտաբը ղեկավարել, այն […]

Էս գործը 5 000 ա, 2,5 էլ տվեցին, 10 էլ Հայկական ժամանակ

Ըստ թերթի, երեկ, ԲՀԿ հանրահավաքից դեռ  մեկ ժամ առաջ դեպի հրապարակ տանող փողոցներում մեծ աժիոտաժ էր: Ահաբեկված ԲՀԿ-ն ավտոբուսներով տեղափոխում էր իր հանդիսատեսին: Տարբեր էլեկտրոնային ԶԼՄ-ներ սկսեցին տեղեկություններ հրապարակել, թե Աբովյան քաղաքի մանկապարտեզների եւ դպրոցների աշխատողներ, պարզապես աբովյանցիներ`տեղափոխվում են Երեւան` Ազատության հրապարակ: Թերթի թղթակից Գագիկ Աղբալյանը նույնպես ներկա է եղել այդ աժիոտաժին: Ավելին, նա ականատես […]

“Քոփակ-բիձեք”, “հանգուցյալներ” … քարոզչական քրոնոմետրաժ. Իրատես de facto

Ավագանու ընտրությունների ավարտվող քարոզարշավի առանձնահատկությունների կարճ քրոնոմետրաժը։ ա) Դրանք ավելի ակտիվ ստացվեցին, քան խորհրդարանական եւ նույնիսկ նախագահական ընտրությունների քարոզարշավը. պատճառներին չանդրադառնանք, տարողունակ կստացվի, պարզապես երկու ամենակարեւոր գործոնները հատկանշենք. այն կրում էր նախագահականի իներցիան, դրա համար էր նաեւ այդքան ակտիվ, եւ ապա` վերջինն էր եռաֆազ ընտրական մարաթոնում, եւ ըստ դրա է որոշվելու կուսակցությունների տեղն ու դերը ապագա […]

“Հատուկ գրոհայիններն” ընդդեմ ՀՀԿ-ի . Իրավունք

Բամաբասանք խորագքրի ներքո, թերթը գրում է, որ  մայիսի 5-ին սպասվում է որոշակի կազմակերպված լարվածություն: ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն հավաքագրել են եւ պատրաստել հատուկ “գրոհայիններ”, որոնց նպատակն է լինելու հարկ եղեծ դեպքում վիճաբանություններ եւ քաշքշուկ հրահրել այն ընտրատեղամասերում, որտեղ Հանրապետականները կունենան ակնհայտ առավելություն: Ասում են նաեւ, որ տվյալ խմբերը լուրջ “ինստրուկտաժ” են անցել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի