05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կիսահայ, կիսահույն այդ Շարմազանովը. Իրատես de facto

Ինչպես երեւում է, “սերնդային” պայքարը ՀՀԿ-ում, չնայած հին գվարդիայի` դիրքերը չզիջելու աննկուն դիրքավորմանը, հօգուտ երիտասարդ (դե, համարյա, էլի) սերնդի է լուծվում:

“Այիբը”, որ փորձում էր շրջանառության մեջ դնել հին գվարդիան, թե Շարմազանովը “համ էլ հույն է”, իսկ հույնը “չի կարող” ՀՀԿ` նժդեհա-տարոնական (խոսքը շարժման, ոչ թե քաղաքապետի թեկնածուի մասին է), ցեղակրոն կուսակցության շտաբը ղեկավարել, այն պետք է ղեկավարի հայը, միայն հայը, բացառապես հայը, պարզվում է` չգործեց։

Մեր տեղեկություններով` նույն ինքը` ՀՀԿ կուսղեկավարի մամլո խոսնակը, նույն ինքը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալ փոխխոսնակը, նույն ինքը` ՀՀԿ շտաբի պետը, “համատեղությամբ”  կիսով չափ հույն Շարմազանովն օրերս նոր պաշտոն է ստացել “Կադրերում միայն ՀՀԿ երիտասարդներն են”  շարքում:

Շարմազանովը ղեկավարելու է ԵՊՀ-ի հանրային կառավարման ավարտական պետական քննությունների հանձնաժողովը, Արտակ Զաքարյանը` միջազգային հարաբերությունների:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ