Այդ գզվռտոցի պատճառով . Ռուստամյանը՝ ՛՛Ժառանգությանը՛՛
_1367567865.jpg)
՛՛ՀՅԴ-ը արդեն կարողացել է լուծել իր առջեւ դրված խնդիրը՝ քաղաքականացնել ընտրությունները՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են Երևանի ավագանու ընտրություններում ձայները պահելու համար: Վերահսկվելու ու արձանագրվելու է նաև այն, ինչ կատարվելու է տեղամասերից դուրս: Ռուստամյանը վստահ է, որ եթե ազատ ու արդար եղան ընտրությունները, ապա իշխանությունը չի կարող հաղթանակ տանել:
Պատգամավորը շեշտեց, որ ավագանու կազմում ընդդիմությունը պետք է կարողանա միավորվել: ՛՛Բոլորի ջանքերը պետք է մեկտեղվի, որպեսզի դրանից հետո էլ բոլոր ընդդիմադիրները իրենց համար պտուղները քաղեն՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ եթե որևէ քաղաքական ուժ խորընդոտի այս գործընթացին, նա կդառնա քաղաքական դիակ: Սա հիասթափություն կլինի ժողովրդի համար, և Ռուստամյանի կարծիքով, սա իրենց չի ներվի:
ՀՅԴ-ը հենց այս նպատակով է համգործակցում և լավ հարաբերություններ պահպանում ՛՛Ժառանգության՛՛, ԲՀԿ-ի, ՀԱԿԿ-ի հետ: ՛՛Մենք բոլորի հետ էլ հարաբերությունները պահում ենք նորմալ և այդ նպատակով ենք պահում, որ կապող ցեմենդող լինենք: Նորմալ հարաբերություններ ունենք ԲՀԿ-ի, ՀԱԿԿ-ի, ՛՛Ժառանգության՛՛ հետ, կամուրջները այրված չեն:
Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ միավորումը լինի՛՛,-ասաց պատգամավորը: Վերջինս ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ սկսեցին սև PR իրականացնել և նման կերպ ջուր լցնել իշխանության ջրաղացին:
Մեկնաբանելով Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը, թե նախագահական ընտրություններին ընդդիմադիրների չպայքարելու պատճառով հաջողության չհասան՝ Ռուստամյանն ասաց.
՛՛Այդ ձևի խոսակցություններն են ձախողում ամեն ինչ, նման գզվռտոցները ոչ մի բանի չեն տանում՛՛: Նրա խոսքով՝ իրենք ոչ միա անգամ չեն ասել, որ ուզում են հենց իրենք իշխանության գալ, սակայն բոլորը պետք է առաջնային համարեն ժողովրդի շահերը, ոչ թե անձանց խնդիրներ դնեն և շարունակեն ՛՛գզվռտոցը՛՛: