“Մի անառակի զավակ”. բաց նամակ
Բաց նամակ
Ես հայոց բանակի նախկին սպա եմ և այսօր ցավոք ապրում եմ արտերկրում: Ինձ համար չափազանց կարևոր է բանակի թեման քանի, որ նախ ավելի քան 15 տարի ծառայել եմ բանակում, ընկերներ եմ կորցրել բանակում և չնայած բազում սխալներին ու անձնական հարցերին բանակը մեր ներկայիս թերևս միակ սրբությունն եմ համարում: Ես իհարկե ապշած եմ թե հայկական այսպես կոչված մամուլը ինչ ազատ է, ավելի ճիշտ կապերը արձակած:
Ես մինչև երկրից դուրս գալը դա չէի հասկանում, հիմա ապրելով արտերկրում հասկանում եմ թե մենք ուր ենք հասել և դրանում ոչ մի լավ բան չեմ տեսնում: Եվ դեռ սրանից հետո ես հիմարները գնում են Հայաստան ու դասեր տալիս ազատության մասին: Երբ նոր էի եկել այստեղ ուզում էի մի երկար ժամանակ մեր երկրի մասին ոչինչ չիմանալ չկարդալ չխառնվել, սակայն կես տարի էլ չանցավ նյարդերս խառնվեցին իրար:
Խոստանում եմ ավելի հաճախ հանդես գալ, հատկապես բանակի մասին: Վերջերս ինձ տվեցին մի նյութ որտեղ մի անառակի զավակ չեմ վախենում այդպես անվանել այդ կատեգորիային, հոդված էր գրել Սեյրան Օհանյանի մասին՝ Պաշտպանության ՛՛մաքրամաքուր՛՛ նախարարը: Այն որ այդ թերթոնիկը հատկապես իր գլխավոր խմբագրով սրա նրա գրպաններից և հատկապես մեծ գրպաններից, դուրս չի գալիս հայտնի է ողջ աշխարհին, բայց որ դրանից հետո անառակորեն սուրբ են ձևանում մեղմ ասած ծիծաղելի է:
Ամենաշատը իհարկե կատաղության են հասցնում նրա համար, որ խոսում են Արցախը Ադրբեջան համարելով: Թուրքեր, դուք գիտեք ինչի մասին եք խոսում, ձեզ կտոր կտոր անելն է քիչ: Այն որ այս հոդվածը մի նման անբարոյականի կողմից է պատվիրված ակնհայտ է և սկզբից և հատկապես վերջից: Խոսելով երիտասարդ տեղակալների ու խորհրդականների մասին հասկանալի է ումից են աբիժնիկ: Ասեմ իմանաք դուք և ձեր պատվիրատու փտած ուղեղով որոշ սպաները թող իմանան, որ սովետի վախտերը անցել է ու ձեր թալան-գռփոցն էլ ավարտվել է:
Սալդաֆոնները ցավոք ստվերում են ոչ միայն բանակի բարի անունը նաև նախարարին: Սեյրան Օհանյանը օր օրի կռանտներդ փակում է այ հաստագլուխներ դրա համար էլ վառված եք պարզ չէ: Այդ նկարը, որ դրել եք գիտեք թե Սևանի ափին ովքեր ինչ տներ ունեն, որոնք իրենց արածով Սեյրան Օհանյանի կեսի կեսն էլ չարժեն: Արդեն քսան տարի է ամեն մի թափթփուկ ու գողական Սևանի ափին դղյակներ է սարքում ֆռացիք եկաք նրանը կամ մեկ այլ գեներալինը տեսաք:
Ես լավ գիտեմ որ դուք ստորներն եք, որ առավոտ արթնանում ու եթե պատվեր չեք ունենում մտածում եք թե այսօր ում վրա կեղտ բռնեք: Եթե մի լավ թափ տան ձեզ մեղքերի ու կեղծիքների մի ամբողջ փաթեթ կգտնեն ձեր վրա հաստատ: Դուք հետս Մեհրաբի լվերը պիտի ուտեիք որ իմանայիք բանակն ինչ է ու Սեյրան Օհանյանի վրա էլ բան կարելի է գրել թե դա ստորություն է:
Սեյրան Օհանյանը հանճարեղ մարդ է, ով ազգային ոգու կրող ազատամարտիկի և կադրային խելացի ու փորձառու սպայի համադրության փայլուն օրինակ է:
Ակնհայտ է որ նրա բարեփոխումները, դուր չեն գալիս շատ սովետիստների, որոնցից մեկի զոհն էլ ես դառնալով թողեցի ու դուրս եկա բանակից: Ափսոս որ եդ տականքները շատ են, համբերություն նախարարին, որ դրանց քիչ քիչ մաքրում է: Ես չդիմացա ինքը դիմանում է:
Հարություն Կարապետյան,
պահեստազորի փոխգնդապետ