31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լևոն Զուրաբյանը բերանից “թռցրեց” ԲՀԿ-ի մասին

՛՛Ձևակերպվեց այս ընտրարշավի ամենակարևոր հարցը: Այդ հարցը մենք ձևավորեցինք, ներկայացրինք այն հանցագործության մասին տեղեկությունները, որոնք կատարվել են գործող քաղաքապետի կողմից՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 ՛՛Իրենց իսկ ներկայացրած փաստերից երևում է, որ քաղաքապետը գրավել է պետական պաշտոնյաներ, կուտակել է ունեցվածք, սակայն իր խոստովանությամբ դա ոչ ժառանգություն է ստացել, ոչ կարողացել է գնել իր օրինական աշխատանքի միջոցով, ոչ էլ ունեցել է կողմնակի եկամուտներ: Մենք գործ ունենք ժողովրդին թալանելու, հանցագործության հետ: Ըստ էության,  այդ մարդը, ինչպես նաև ՀՀԿ-ը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայտարարում է հետևյալը՝ թալանել ենք և կթալանենք՛՛,-հավելեց Զուրաբյանը:

Վերջինս վստահ է, որ առնվազն քսան տոկոսը արդեն հաստատ որոշել է, որ քվեարկելու է ՀԱԿԿ-ի օգտին, և մյուսներն էլ դեռ չեն կողմնորոշվել:

Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց հանրահավաքն ամենահաջողվածն էր, որը ցնցեց Երևանը իր էներգետիկայով: ՛՛Մարդիկ իրենք գալիս են մեր հանրահավաքին, դրանք նվիրված ակտիվ քաղաքացիներ են, որոնք եկել են իրենց իսկ ցանկությամբ՛՛: Եթե նկատենք, որ ՀԱԿԿ-ի թիրախ ՀՀԿ-ն հանրահավաք չի արել, փաստորեն Զուրաբյանը բերանից “թռցրեց” ԲՀԿ-ի մասին ակնարկը, թե նրանց հանրահավաքին մարդիկ ինքնաբուխ չեն գնացել:

Քանի որ Զուրաբյանը շփոթել էր ճեպազրույցի ժամը, նրան հնարավոր չեղավ հարցնել, թե իր այս վերջին հայտարարությամբ ԲՀԿ-ին ի նկատի ունե՞ր: Սակայն պատգամավորը հասցրեց հորդոր անել լրագրողներին՝ իրենց չանվանել ՀԱԿ, այլ կամ Կոնգրես, կամ Հայ ազգային կոնգրես:

՛՛Չեմ ների ՀԱԿ-ի համար, դուք խախտում եք օրենքը, Հայ ազգային կոնգրես է գրանցված արդարադատության նախարարությունում, խորհուրդ կտամ ձեր իմիջի համար դա պահպանել՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ