22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ կասկածվողները “Հանրապետական” չեն

 Ըստ Հայաստանի ոստիկանության կայք-էջի, ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ`  1980 թ. ծնված  Արտակ Պետրոսյանը եւ 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը: “Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ  օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են: Կատարվում է նախաքննություն”,-ասված է հաղորդագրության մեջ: […]

Խոստանում են քնել կառավարության շենքի մոտ /վիդեո/

Ապրիլի 4-ին ` կառավարության հերթական նիստի օրը “Հանրապետության” նրբանցքի նախկին բնակիչները սպասում էին նախարարներին: Այսօր նրանք եկել էին հաստատակամ և իրենց պահանջը հերթական անգամ բարձրացրին` “Տուն եմ տվել տուն եմ ուզում” համատեքստում : 5 տարի առաջ քանդվել են նրանց տները ըստ պայմանագրի` 3 ու կես տարի հետո նույն տեղում բնակարան ստանալու պայմանով: Վաղուց լրացել է […]

Գագիկ Բեգլարյանը թարմացրեց կոլեգաների հիշողությունը

Կառավարությունն այսօր վերջապես հաստատեց Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում կառաուցապատողի կողմից տուժած քաղաքացիների փոխահատուցելու ծրագիրը :  Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց ,որ շահառուներին տարածքներ կտրամադրվեն  Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեի  և Արամի 72, 74 և 76 հասցեներում կառուցված շենքերից` գանձելով հաստատուն վճարներ տրամադրվող տարածքների ինքնարժեքի ծախսերը ծածկելու համար:  Այս խնդրի վերաբերյալ  վարչապետ Տիգարան Սարգսյանի մոտ մի […]

“Առաջ Հայաստանը”` Ծառուկյանի վզին

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն երբևէ չի մասնակցել նախագահական ընտրություններին: ”ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր հայտարարել է, որ ”ԲՀԿ-ն երբևէ որևէ նախագահական ընտրության չի մասնակցել, բայց դա ոչ մի դեպքում չխանգարեց, որպեսզի իրենք հասնենք այն վստահությանն ու քվեին, […]

Տարոն Մարգարյանը ՀՕՖ-ի երեխաներին խաղային ատրակցիոններ նվիրեց

Մայրաքաղաքում համատեղ իրականացվող սոցիալական կարեւորագույն ծրագրերից եւս մեկի՝ մուրացիկ, թափառաշրջիկ, բռնությունների ենթարկված ու ծնողական խնամքից դուրս մնացած երեխաների աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Հայ Օգնության Ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոն”: Կենտրոնում այսօր շուրջօրյա ապաստանում են 3-18 տարեկան 42 երեխաներ: Շրջելով կենտրոնի մասնաշենքում եւ ծանոթանալով երեխաների համար ստեղծված պայմաններին եւ […]

Քաղաքաշինության նախկին նախարարը մեղավոր է . փաստաբան

Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո պարզվեց, որ Ազգային գրադարանում ատկատներ են գրանցվել եւ, քանի որ մեղավորը մահացած էր, ձերբակալել են Քաղաքաշինության նախարարության Շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանին: Նա պատասխան կտա այլ մարդկանց հանցանքների համար: Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը  գտնում է,որ իր պաշտպանյալին կարելի է մեղադրել միայն անփութության մեջ. “Որտեղա գրված, թե իմ պաշտպանյալը […]

Զավեշտալի է լսել. Արմեն Աշոտյան

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Զավեշտալի է լսել ”հիմնավորումներ” այն մասին, թե ինչ դարակազմիկ իրադարձություն կլինի, եթե Երևանից դուրս իր շքեղ առանձնատանը բնակվող մեծահարուստ մի քաղաքացի իր փողերով կարողանա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում քաղաքապետ ”ընտրացնի” ”:

Մարդուս խոպանից կբերեք. կոռուպցիոն զավեշտ /վիդեո/

Կոռուպցիոն երևույթներն ամենուր են: Նույնիսկ սահմանամերձ գյուղերում դրանք տարբեր ձևով բացահայտվում են: Տաուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Վահագն Թամրազյանը հիշում է զավեշտալի տարբեր իրավիճակներ. “Օրինակ` կինը եկել և պահանջում էր ամուսնուն խոպանից ետ բերել կամ իրենց տան տանիքը վերանորոգել”: Թամրազյանը կարևորում է իրազեկման դերը գյուղական համայնքներում: “ Երբ նոր էր բացվել մարզային կոռուպցիոն կենտրոնը մարդիկ […]

ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Ապրիլի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը եւ […]

Դուք ինձ ձեր արվեստը ցույց կտաք, ես էլ ` Ձեզ աշակերտ. Րաֆֆին` Սերժ Սարգսյանին

Այսօր Նոյեմբերյանում ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին  թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. ”Սարգսյան, վեհափառ, Հովհաննիսյան, ժողովուրդը հաղթել է, հանուն Հայաստանի, թարգենք այս աթոռակռիվը: Չկասկածե՛ք խոսքիս, եթե դուք պատրաստ եք, ձեզ հետ միասին դուրս գանք այս նախագահական պայքարից”: Նա նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրեց ”Ազատության” հրապարակ` ասելով. ”Շատ եմ ուզում, որ մենք միասին ազգովի լինենք հրապարակում, և ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի