02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրդեհ բենզալցակայանում. աշխատակիցներն այրվել են

Մայիսի 13-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.15-ին, մարվել՝ 18.25-ին: Գ. Մոսյանին պատկանող բենզալցակայանում այրվել են 200 լ տարողությամբ 4 և 20 լ տարողությամբ 20 հատ վառելիքի տարրաներ:

Հրդեհի հետևանքով աշխատակիցներ 1972 թ. ծնված Գ. Մոսյանը և 1996 թ. ծնված Է. Սահակյանը 2-3-րդ աստիճանի այրվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են “Էրեբունի” բժշկական կենտրոն, այնուհետև հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ