29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Դպրոցում ծակ կոշիկների ու մաշված շորերի համար ծաղրում էին … Ֆրանսիայից Երեւան` ինչպես հեքիաթում /վիդեո/

Տուբերկուլյոզով տառապող 4-ից 13 տարեկան 4  երեխաների աչքերում դեռ մեկ տարի առաջ դատարկություն էր: Ժամանակից շուտ մեծացել էին` կորցրել հավատալու ու երազելու ցանկությունը: Ամեն օր մի քանի կիլոմետր ճանապարհ էին կտրում ջուր բերելու համար:

Մեծը` Լիլիթը  երիկամների անբավարարվածություն ունի նաև.” Ամեն օր դեղ եմ խմում, որ չուռեմ”,-ասում է:

Խոնավությունից տամկացած պատերով Արարատի ցեմենտի գործարանի հարևանությամբ գտնվող հանրակացարանի  բնակչուհի Սոֆիկ Ալավերդյանը ամուսնու մահից հետո մեծ դժվարությունների և տառապանքի գնով կարողանում է հոգալ իր երեխաների օրվա հացը միայն: Ուրիշի դաշտերում աշխատանքը վարձատրվում է չնչին գումարով:

Առանց սանհանգույցի օրը մի պատի տակ բնական կարիքները հոգացող 4 երեխաները չէին ցանկանում դպրոց հաճախել, որովհետեւ դպրոցում ծակ կոշիկների ու մաշված շորերի համար ծաղրում էին նրանց: Հեռուստացույց տեսել էին միայն հարևանների տներում: Խաղալիքներ չունեին` խաղում էին բակի շան ու կատվի հետ:

“ 13 տարի զրկված եմ եղել էլեկտրաէներգիայից, մոմի գումար էլ դժվարությամբ էի ճարում: Էրեխեքիս աչքերը ցավում էին մթությունից”,-պատմեց Սոֆիկ Ալավերդյանը: Երեխաները պատմում էին.” Մաման հաց էր ճարում, որ մի կտոր դնենք բերաններս` սրտներս չթուլանա”:

Ֆրանսահայ բարերար Արմենագ  Հարմանդայանի բարեգործությունը շատ բան փոխեց այս ընտանիքի կյանքում:

“Երեխաներին պարտադիր պարբերաբար պիտի բան հասցնեմ”,- Henaran.am-ի հետ կիսվեց բարերարը:

Երեք որդի և մի դուստր ունի Արմենագ Հարմադայանը: Հարուստ չէ, բայց սեփական քրտինքով վաստակած ապրուստից ամեն ամիս բաժին է հանում նաև Ալավերդյանների ընտանիքին:

Սոֆիկ Ալավերդյանը 35 հազար ամսեվարձի դիմաց ծեր է խնամում: Պատմում է, որ բարերարի հայտնությամբ շատ բան է փոխվել իր ընտանիքում: Երեխաները արդեն հավատում են և երազում են ապագայում կայացած մարդ դառնալու մասին:

Այս ամիս էլ Արմենագ Հարմանդայանը սնունդ և հագուստ էր ուղարկել երեխաների համար, որի փոխանցմանը ներկա էր նաև Henaran.am-ի թղթակիցը:

Սոֆիկ Ալավերդյանի հետ զրույցը դիտեք Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ