15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բելգիա

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին աշխատանքային այց կկատարի Բելգիա: Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ներքին գործերով հանձնակատարի եւ ԵՄ Խորհրդում նախագահող Իռլանդիայի ներկայացուցչի հետ կստորագրի Հայաստան – Եվրոպական Միություն  ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:

Միասեռ ամուսնություններն օրինականացվեցին եւս մեկ երկրում

Ֆրանսիայի եւ ՀԱՀ-ի օրինակին հետեւեց նաեւ Նոր Զելանդիան` թույլատրելով միասեռ զույգերի ամուսնությունների պաշտոնական գրանցումը` դառնալով առաջին երկիրը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որն օրինականցնում է սեռական փոքրամասնությունների ամուսնությունները, տեղեկացնում է “New Zealand Herald”-ը: Ի դեպ, դժվար է ասել, որ այս օրենքն անցել է միաձայն, քանի որ գեյերի ամուսնություններին կողմ հանդես են եկել 77, դեմ` 44 պատգամավորներ: Քվեարկությանն ուշադրությամբ հետեւել […]

Տիգրան Սարգսյանը` կոռուպցիոն ծանրաձողի տակ. Հրապարակ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է նախարարություններին զրկել բոլոր լծակներից` նրանց թողնելով միայն օրենք գրելու գործառույթը: Այս օրերին կառավարությունում քննարկվում է մի նախագիծ, ըստ որի` տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ գործող տեսչական մարմինները մեկտեղվելու են մի նոր մարմնում, որը գործելու է կառավարությանն առընթեր: Ակնհայտ է, որ այսպիսով Տիգրան Սարգսյանը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել բոլոր գերատեսչությունների “յուղոտ” […]

Վրաերթի է ենթարկվել “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալի դերասանուհին. Ժամանակ

Երեկ ժամը 20-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ 48-ամյա Աննա Գեւորգյանին, ում տեղափոխել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Թերթի հարցին ի պատասխան, կենտրոնից հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Որոշ տեղեկությունների համաձայն` վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնահական` դիմել է փախուստի: Թերթը պարզել […]

“Գոմիկների” հարցը Տարոնի “հագով” չի. Ժամանակ

Օրերս Զաքիյան փողոցի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել` պահանջելով բնակելի շենքերի հարեւանությամբ գտնվող մանկական այգուց մաքրել տրանսվիստիտների խմբերը: Երեկոյան ժամերին անհնար է անցնել այգու միջով կամ դրա կողքերով, քանի որ ամեն քայլափոխի կանգնած են սեռական կողմնորոշումը փոխած մեծ թվով անձինք, ովքեր գիշերը խանգարում են բնակիչների անդորրն իրենց գոռգոռոցներով, իսկ առավոտյան այգին ուղղակի խոզանոցի է վերածված լինում: […]

Ինչու է թաքնվում ԲՀԿ-ն. Ժամանակ

Երեկ ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ քարոզչական հանդիպում էր կազմակերպել Աջափնյակ համայնքում: Թերթին եւ մի շարք այլ լրատվամիջոցների բավականին դժվարությամբ հաջողվեց գտնել ԲՀԿ հանդիպման վայրը: ԲՀԿ-ն միշտ գաղտնի է պահում իր հանդիպումները եւ լրատվամիջոցներին գրեթե չի հրավիրում լուսաբանելու: Իսկ Աջափնյակի երեկվա հանդիպմանը մոտ մեկ տասնյակ մեքենաներով մարդ էր բերել: Նրանք հիմնականում ԲՀԿ անդամներ էին: Ի […]

Մեր օլիգարխները` Բիլ Գեյթս կամ Սթիվ Ջո՞բս. Առավոտ

Առավոտի խմբագիրը նշում է, որ վերջերս պարզել է, որ Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ հակասությունները չափազանցված են: “Երկուսն էլ օրինակ` պնդում են, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր գործարարներ, որոնք իրենց ունեցվածքը վաստակել են բացառապես սեփական քրտինքով, ինտելեկտով, տաղանդով: Դե մոտավորապես Բիլ Գեյթսի կամ Սթիվ Ջոբսի նման: Եւ մեր խոշոր գործարարները, բնականաբար երազում են մտնել […]

Ալկոհոլի խնդիր չէ, տարիքի հետ է կապված

Ընդդիմության լիդերը առանձնահատուկ հոգեբանություն ունի, ինչը պահանջում է յուրահատուկ անձնային հատկություններ: Ընդդիմության լիդերը պիտի կարողանա կոնսոլիադացնել, խնդիրները նկատել, հավաքել մարդկանց, այլ ուժերին միավորել: Henaran.am-ի հետ զրույցում ՝ վերլուծելով՝ ինչպիսին պետք է լինի ընդդիմության լիդերը, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանը նշեց, որ մեր ընդդիմադիր լիդերները կարողանում են մարդկանց միավորել իրենց շուրջ, սակայն չեն կարողանում համախմբել ընդդիմադիր […]

“Բարեւ Երեւանը” ուզում է հայը մնա Հայաստանում /վիդեո/

Շենգավիթի վարչական  համայնքում ընտրողների հետ հանդիպմանը “Բարեւ Երեւան” դաշինքի ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը կոչ արեց չհավատալ ասֆալտ սեւացնելուն եւ չվաճառել իրենց քվեն: Այնուհետեւ նա խոսքը փոխանցեց ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանին: Ըստ Սաֆարյանի, Արմենը առայժմ քաղաքապետի թեկնածու է, բայց հույս ունի, որ քաղաքապետ կդառնա բոլորի օգնությամբ:  Հավաքվածները թեկնածուին դիմավորեցին բացականչելով “Ար-մեն, Ար-մեն”, սակայն նա […]

Ի՞նչն է տղամարդուն հունից հանում անկողնում

Կանաք կարծում են, որ տղամարդիկ մտածում են բացառապես միայն սեքսի մասին, իսկ նրանց նախընտրությունները դուրս են իրականի եւ հնարավորի սահմաններից: Սակայն իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Կան ինտիմ բաներ, որոնք ըստ ամերիկյան կայքերից մեկում անցկացված հարցման արդյունքների` հունից հանում են տղամարդկանց: Օրինակ` նրանք չեն սիրում, երբ առավոտյան`նախքան աշխատանքի գնալը, ցնցուղ ընդունելիս իրեն կին է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված