19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչպես կիսահղիություն չի լինում … Ազատության հրապարակում /ֆոտո, վիդեո/

Այսօր` մայիսի 17-ին Ազատության հրապարակում հրավիրված “Նախախորհրդարան” շարժման առաջնորդներից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարեց.” Հայեր մեզ պատերազմ է հայտարարված, մենք գտնվում ենք օկուպացիայի մեջ և եթե այդ օկուպանտները հայի անուն ազգանուն են կրում և խոսում են գրական կամ քյարթու հայերենով`  դա դեռ չի նշամնակում,  որ նրանք պակաս թշնամիներ են: Մեզ վրա կրակում են փողով, որպիսի պահպանեն այդ օկուպացիան: Օկուպացված երկրում չի կարող լինել ընդդիմություն , այնտեղ կա դիմադրություն”:

Տիգրան Խզմալյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը համեմատեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամնանակ օկուպացիայի ենթարկված Ֆրանսիայի հետ:

“Նախախորհրդարանի” անդամը ահազանգ հնչեցրեց և նշեց, որ ազգային ազատագրական պայքարի սկիզբ է դրվելու հենց այս պահից. “Իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին, մեզ թույլ են տալիս քվեարկել, բայց հաշվում են իրենք:

Դրա համար ոչ մի կուսակցություն, ոչ մի քաղաքական ուժ`իշխանությունը ձևավորվելու է հրապարակներում, ոչ թե Քոչարյանի, Սարգսյանի կամ Լևոն Տեր Պետրոսյանի շուրջ:

Տիգրան Խզմալյանը եզրափակելով իր ելույթը ասաց. ”Ինչպես կիսահղիություն չի լինում ,այնպես էլ չի լինում կիսաազատություն”:

 

 Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ