Ինչու Քոչարյանը ներկա ստացավ /վիդեո/
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու բացմանը ՀՀ երկրորդ, երրորդ նախագահների, ինչպես նաև առաջին նախագահի տիկնոջ ներկայությունը քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:
Իսկանդարյանն ասաց, որ ընդդիմությունը հասկանում է, որ միայն վիրավորելով ոչնչի չի կարողանում հասնել, պետք են նաև այլ միջոցներ:
”Վերջին երկու տարվա ընթացքում ինչ-որ մեղմացում է գնում ուժերի միջև, փորձում են փոխհամագործակցել: Այս տենդենցը սկսվեց, երբ սկսվեց ՀԱԿ-ի ու իշխանության միջև երկխոսությունը: Իշխանությանն անվանում են հանցագործներ, մոնղոլ-թաթարներ, բայց միաժամանակ հասկանում են, որ ինչ-որ ձևեր էլի կան, որոնցով պետք է լուծեն իրենց առջև դրված խնդիրները: Դրա ամենավառ օրինակը ոչ թե եկեղեցին է, այլ այն, որ մանդատներ են վերցնում խորհրդարանում ու ավագանիում”:
Իսկ ինչու Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում համապետական ընտրություններին, ազգային տոներին, բայց մասնակցում է եկեղեցու բացմանը:
Քաղաքագետի վերլուծությունը՝ տեսանյութում: