19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երկիրը փոսի մեջ է` ազատագրական շարժում ենք սկսում. Գարեգին Չուգասզյան

Այսօր` մայիսի 17-ին “Նախախորհրդարան” շարժման կողմից հայտարարված հանրահավաքը կոչված էր հանրային խորհրդարանի ձևավորմանը:

Նախախորհրդարանի համակարգող քարտուղար Գարեգի Չուգասզյանը նշեց,որ սովորաբար հետընտրական շրջաններում հանրահավաքներ չեն հրավիրվում.” Բայց դժբախտաբար Հայաստանի իշխանությունները ունակ չեն լսել իրենց ժողովրդի ձայնը և չեն հասկանում,որ  անհրաժեշտություն կա հասկանալու, որ ընդիմություն ասվածը դա կյանքն է,ժողովուրդը”:

Գարեգին Չուգասզյանը  հիշեցրեց,որ  դեռևս անցած տարի “Նախախորհրդարան” շարժումը զգուշացնում էր, որ երկիրը գտնվում է քաղաքակն փակուղու մեջ.”Երկիրը փոսի մեջ է և այդ փոսից այս իշխանությունը չի կարող հանել”:

“Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ որտեղ անմիջական ժողովրդավարության սկզբունքներ պետք է աշխատեն: Այն քաղաքական փակուղին ,որի մեջ մենք հայտնվել ենք ժողովրդի մեջ հուսահատության և հերթական արտագաղթի ալիքն է ստեղծում”,-նշեց Գարեգին Չուգասզյանը

Նա ասաց,որ իրենց շարժման կողմից չի ընդունվում այն բոլոր խոսակցությունները `իբր ժողովուրդը հանցակից է դարձել այս իշխանություններին ընտրակաշառքներ վերցնելու փաստով. “ Մենք մերժում ենք, ժողովուրդը պատրաստ է իր մեջ ուժ գտնելու մոբիլիզացվելու համար և դիմադրողական ցանց ստեղծելուն”:

Գարեգին Չուգասզյանը մատնանշեց իրենց պատկերացրած ճանապարհի առանձնահատկությունները. “Սկզբում լինում են մի խումբ կամավորներ, որոնք վարակում են ժողովրդին ազատագրական պայքարի գաղափարներով: Փաստորեն մենք կանգնած են հենց ազգային ազատագրական պայքարի շեմին”:

Նա հայտարարեց,որ եկել է գործ անելու ժամանակը և պետք է պայքարել արդյունքի հասնելու համար:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ