26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տարոնին կանայք են սիրում.սոցհարցում

Ապրիլի 19-25-ը Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը հարցումներ է կատարել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է հազար քաղաքացի:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարցման արդյունքները ներկայացրեց ընկերակցության նախագահ Գևորգ Պողոսյանը: Հարցին, թե ում կընտրեին, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, 48.3 տոկոսը պատասխանել է, որ կքվարկեր ՀՀԿ-ի, 16 տոկոսը` ԲՀԿ-ի, 7.4 տոկոսը` ”Բարեւ, Երևանի”, 4.4 տոկոսը`ՀԱԿ-ի, 4.2 տոկոսը` ՕԵԿ-ի, 2.3 […]

Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցեցին ծաղկահավաքին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն այսօր՝ ապրիլի 26-ին, մասնակցել են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող արդեն ավանդական դարձած ծաղկահավաքին։ Երիտասարդ ՀՀԿ-ականները, մի շարք երիտասարդական, ուսանողական կառույցների ներկայացուցիչների, կամավորների հետ հավաքեցին անմար կրակի մոտ բերված ծաղիկները, ցողուններն առանձնացրին ծաղկաթերթիկներից։ Հետագայում դրանցից կպատրաստվի պարարտախառնուրդ՝ այգիների մշակման […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում, Չեխիայում, Սլովակիայում եւ Բաթումիում

Ապրիլի 24-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ: Ավստրիայի հայկական կազմակերպությունների եւ ավստրիական հասարակայնության ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին Վիեննա քաղաքի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում, տեղադրված ավստրիացի գրող եւ մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանին: Երեկոյան Վիեննայի Հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի:Պատարագի ավարտին` Ավստրիայում Հայաստանի դեսպանության, […]

Պետական նմուշի դիպլոմ` նախորդ տարիների շրջանավարտներին

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2013 թվականի բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման բուհերի /ըստ մասնագիտությունների/ ցանկը հաստատելու մասին”: Համաձայն հրամանի` ըստ մասնագիտությունների /մասնագիտացումների/ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են […]

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց ՌԴ օրենսդիր մարմնի վերին պալատի անդամներին

Ապրիլի 25-ին` Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում, Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպեց Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի եւ Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վերահաժողովների ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ։ Հայաստանի արտգործնախարարն ու Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները քննարկեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը՝ ընդգծելով այդ ձեւաչափի կարեւորությունն ու մեծ ներդրումը […]

Ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը. Քոչարյանի գրասենյակ

Արդեն մի քանի օր է, որ մամուլում լուր է շրջանառվում, թե ռուսական ինչ որ հակակոռուպցիոն ՀԿ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել ՌԴ դատախազություն: Այս կապակցությամբ 2rd.am կայքը դիմել է  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` պարզաբանումներ տալու խնդրանքով, ինչին ի պատասխան Սողոմոնյանը նշել է. “Ես միայն նախօրեին եմ ծանոթացել այդ “ցնցող” լուրին: Անկեղծ […]

Ամեն ամբիցիա կուսակցություն է դարձել

“Մեր հասարակությունը կարծես սկսել է քաղաքականացված վիճակից հետ կանգնել եւ ավելի շատ գործ անել: Վերջին քսան տարում մեր հասարակությունը քաղաքական ճնշման տակ է ապրում, որը մեր կյանքի առաջընթացին չի նպաստում”: Այսպիսի կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը` Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակի ներկայացուցիչը: “Մեր երկրում ձեւավորվել է մի շերտ` քաղաքական կլուբ, որը քաղաքական […]

Շիրազի ծնունդն էլ խառնաշփոթի մեջ

Հովհաննես Շիրազի ծննդյան օրն էլ է բանաստեղծի տեսակի պես հախուռն, երբեմն անկազմակերպ, ինքնաբուխ նշվում: Մամուլում տարածված հաղորդագրության համաձայն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում Հովհաննես Շիրազի հուշաքարի կողքին ցերեկույթ էր լինելու նվիրված մեծանուն բանաստեղծի ծննդյան 98 ամյակին: Բանաստեղծի դուստրը` Անի Շիրազը այսօր Պանթեոնում անակնկալի է եկել, երբ այցելուներ է տեսել հոր շիրիմին: Նա Henaran.am-ին ասաց, որ իր […]

Վերջին շրջանում ՄԹ հետ հարաբերությունները նոր թափ են ստացել. ԱԺ փոխնախագահ

Ապրիլի 26-ին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Քոլին Ռոբերթսին: ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում կարեւորվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար կարեւոր ուղղությունները: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ անցած հինգ տարիների ընթացքում իշխանության հիմնական ջանքերն ուղղված են եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված