19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հրաչ Քեշիշյանն ուղղակի խնդրում է լրագրողական ողջախոհ մասին

Հարգելի լրագրողներ եւ լրատվամիջոցներ: Շուշան Պետրոսյանն իմ լավ ընկերն է եւ չեմ կարող չարձագանքել նորից սկսվող հակաշուշանական ակցիային: Իմ կարծիքով սխալ թիրախ եք վերցրել եւ անտեղի փչացնում եք այս արվեստագետի տարիներով վաստակած հեղինակությունը:

Չի կարելի բոլոր հարցերն ուղղել Շուշան Պետրոսյանին եւ ակնկալել, որ երկիրը փրկելու է հենց այս պատգամավորը: Մեկնաբանությունները սրվում են, մարդիկ սկսում են ավելորդ խոսքեր գրել այս կամ այն հոդվածի տակ եւ տպավորությունն այնպիսին է, որ Ազգային Ժողովում միայն Շուշանն է աշխատում եւ կայացած ու դեռ նորելուկ լրագրողները էժան սենսացիայի համար պահանջում են իրենց բոլոր հարցերի պատասխանները հենց Շուշանից:

Բոլոր ժամանակների պառլամենտներում արվեստի ներկայացուցչներ եղել են ու կարծում եմ դա ճիշտ է, նրանք կոչված են կարգավորելու երկրի մշակութային, կրթական եւ ինչ-որ չափով սոցիալական խնդիրները: Այս դեպքում տպավորություն է ստեղծվում, որ Շուշանը պատասխանատու է ոչ միայն Երկրի օրենքների, այլ նաեւ դրանց կատարման համար եւ յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող պետք է իմանա Շուշանի կարծիքը կարկուտի, գազի թանկացման, բանակում կատարված իրադարփությունների եւ երկրում կատարվող հնարավոր բոլոր իրադարձությունների մասին:

Սխալ է … Շուշանը միայն վերջին երկու ամսվա մեջ երեք անգամ սահմանամերձ գոտի է ուղեւորվել, Մարտակերտի զորամասերում եւ դիրքերում է եղել, փորձել է օգնել զինվորին իր ուժերի չափով: Կազմակերպել է Մարտակերտի մշակույթի պալատի տեխնիկական վերազինումը, մենք ընկերներով հավաքել ու մեր հնարավորությունների չափով նյութեր ու տեխնիկա ենք ուղարկել Մարտակերտ` ընդամենը երկու շաբաթ առաջ: Սրա մասին ոչ ոք չի խոսում: Շուշանն էլ չի խոսում, որովհետեւ լուռ ու գլուխը կախ արդեն տասնհինգ տարի իր, որոշների բնորոշած, “աստաղային” կյանքից կտրվում ու շրջում է բոլոր զորամասերով եւ ամենասպասված մարդկանցից մեկն է բանակում:

Մեկ անգամ ձեւի համար հետ գնացեք ու կհասկանաք: Չի կարելի կնոջ, արտիստի, առավել եւս պատգամավորի դեմ այսպես լարվել ու անընդհատ ցեխ շպրտել: Չի կարելի “քավության նոխազ” սարքել մեկին, որովհետեւ հասարակությունը զվարճություն է ուզում: Կյանքը լավ կողմեր էլ ունի: Ճիշտ է, դժվար է… բանակում շատ խնդիրներ կան, դրանք պետք է լուծել, հասարակությունը պիտի օգնի, որ լուծվեն այդ խնդիրները եւ ոչ թե անընդհատ տարածի վատ տրամադրություն բանակի հանդեպ: Խորապես ցավակցում եմ զինվորի ընտանիքին եւ ուղղակի խնդրում եմ մեր լրագրողական ողջախոհ մասին. Բանակի հետ զգույշ վարվեք, թշնամու բերանը լեզու մի դրեք…:

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի ֆեյսբուքյան հանրագրից

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ