28 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հիմա դուք օլիգա՞րխ եք. Գագիկ Բեգլարյանը դեռ չլսված պատասխան տվեց

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը համաձայն չէ ընդդիմության այն տեսակետին, թե մեր երկրում օլիգարխներ կան: Ամեն դեպքում, ինքը նման երեւույթ չի նկատել:  “Իսկ օլիգարխ գիտե՞ք, թե ինչ է նշանակում: Օլիգարխը պետք է իշխանության հետ լավ լինի, որ գոյատեւի։ Համ լավ լինի, որ մի հատ էլ ճնշի՞։ Ամբողջ աշխարհում է տենց է, օլիգարխը չի կարող ազդել իշխանության վրա”,- մեկնաբանեց Բեգլարյանը։ 

Այն հարցին, թե երկրում օլիգարխիան սերտաճել է իշխանության հետ, նախարարը խորհուրդ տվեց գեղեցիկ բառերի հետեւից  չընկնել եւ խոսել  կոնկրետ փաստերով: Լրագրողի ականարկին, թե արդյոք ինքը բիզնես ունի՞ եւ դա կապ չունի՞ իր ղեկավարած նախարարության հետ՝ Բեգլարյանն ասաց.  “Եթե ձեր ասած սերտաճածը պատրուսն է, ընդհանրապես բնության մեջ պատրուս անելը լավ բան չի, քանի որ պատրուսից լավ բերք չես ստանում”։ 

Հիմա դուք օլիգա՞րխ եք՝ հարցրին կապի եւ տրանսպորտի նախարարին: “Իհարկե ոչ, օլիգարխը դուք եք”,-հնչեց պատասխանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ