24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Տիգրան Սարգսյանը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին /վիդեո/

Քիչ առաջ ընդմիջվեց ԱԺ նիստը: Մինչ դահլիճից հեռանալը վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին : Նրանք մոտ 5 րոպե եւ քիչ ավել ակտիվ զրուցում էին,  զրույցը կարծես թե ուրախ մթնոլորտում էր անցնում:

Henaran.am“-ի հարցին, թե ինչ էին այդքան երկար քննարկում վարչապետի հետ, Փաշինյանը պատասխանեց, որ վարչապետը մոտեցավ իրեն եւ որոշ հարցերի վերաբերյալ իր տեսակետն էր հարցնում:

Հարցին, թե դա վերաբերում էր կառավարությանը, Փաշինյանը պատասխանեց, որ ոչ, որ դրանք կոնցեպտուալ հարցերին էին, վերաբերում էին հասարակական խնդիրերին: “Նա մի շարք կոնցեպտուալ հարցեր ուներ եւ այս հարցերի վերաբերյալ իմ տեսակետներն էր ուզում իմանալ, ես լսեցի նրան, այդքանը”,-պարզաբանեց Փաշինյանը:

Նկատենք, նախօրեին Տիգրան Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ բուռն բանավեճ ծավալվեց Ազգային ժողովում: 

Henaran.am-ը Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե այդքան հետաքրքի՞ր էր ընդդիմադիր պատգամավորի կարծիքը:  ՛՛Ինչպես նաև և ձեր տեսակետները ինձ շատ է հետաքրքրում՛՛,-ասաց վարչապետը:

Դիտարկմանը, թե Փաշինյանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա՞, արձագանքեց.

՛՛Այո, բոլորի հետ, ում հետ խոսեցի, առանձնահատուկ հարցրեցի, նաև Վանաձորից մեր պատգամավորի կարծիքն առանձնահատուկ հարցրեցի՛՛: 

Մանրամասները` տեսանյութում, որը կներկայացնենք քիչ անց: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ