11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կհանդիպե՞ն նախագահն ու “նախագահ ջանը”. 168 Ժամ

Այսօր կամ վաղը կհրապարակվի նոր կառավարության կազմը: Թեեւ կառավարության ձեւավորման վերջնաժամկետը մայիսի 9-ն է, սակայն, քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, իշխանական կուլիսներում նշում են, որ ամեն ինչ կորոշվի մինչ այդ: Թերթը դեռ շաբաթներ առաջ գրել էր, որ նոր կառավարության կազմը կախված է լինելու Երեւանի ավագանու ընտրություններից եւ ուժերի դասավորվածությունից: Երեկ քաղաքական կուլիսներում խոսվում […]

Կառավարությունում այդուհանդերձ կփոխվեն. 168 ժամ

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր ձեւավորած կառավարության նոր կազմը: Նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը` մի քանի փոքր եւ խիստ կոսմետիկ փոփոխություններով: Թերթի տեղեկություններով, փոխվելու են ընդամենը երեք նախարարներ. ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա […]

Այսօր նշվում է ռադիոյի օրը

Մայիսի 7-ին նշում են ռադիոյի օրը:  1895-ի այդ օրը Ռուսական ֆիզիկա-քիմիական միության նիստին ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանդես եկավ զեկույցով եւ ցուցադրեց իր ստեղծած` աշխարհում առաջին ռադիոաընկալիչը` իրականացնելով աշխարհում առաջին ռադիոկապը: Ռադիոյի օրը որպես պաշտոնական տոն սկսել են նշել 1945-ից` ռադիոյի հայտնագործման 50-ամյակի կապակցությամբ եւ հաշվի առնելով ռադիոյի դերը հասարակության մշակութային եւ քաղաքական կյանքում: 

Ինչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում. Աշոտյանն ամեն ինչ ասել է.Ժամանակ

Այսօր կա լուրջ սերնդափոխության խնդիր, ասում են` առաջիկա տարիներին Ձեզ, Էդուարդ Շարմազանովին և Տարոն Մարգարյանին են առաջ մղելու և կարևոր դերակատարություն տալու: Թերթի հարցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսպես է արձագանքել. -Վերջին տարիների ընթացքում այս թեման միշտ գոյություն ունի, երբ ՀՀԿ-ով չուրախացող, լրատվական կամ հանրային սեկտորի մի հատված փորձում է բզբզել ՀՀԿ-ի ներսը, սկզբում դա […]

ԲՀԿ-ի “մնացորդներն” է հսկելու. Հրապարակ

Այսօր երեկոյան, ժամը վեցին, տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստը, որին կհաջորդի խորհրդի նիստը:  “Ինչպես եւ կանխատեսել էինք` օրակարգում նոր կառավարության, իսկ ավելի ճշգրիտ` հին կառավարության նշանակման հարցն է: Խոսակցությունները, որ երկու նախարար կկորցնեն իրենց պորտֆելները, տեղի կունենան որոշ կառուցվածքային փոփոխություններ, մարկտվենյան էին եւ չափազանցված: Եթե մինչ այս Սերժ Սարգսյանը “դանդաղ էր շտապում”, ավագանու ընտ-րություններից հետո […]

Մանկապարտեզ… կատարյալ…

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` խոսքն ուղղելով ընդդիմադիր քաղաքական ուժերին: ”Հիմա էլ պատրվակում են՝– այ, եթե մեր համատեղ շտաբը լավ գործեր– այ եթե ընդդիմադիր ջանքերը միատեղվեին,– այ, եթե մարդիկ փող չվերցնեին– այ եթե նրանք վատ պատրաստված լինեին-ալ, եթե նրանք մի քիչ բարի լինեին… Մանկապարտեզ… կատարյալ… Ու ոչ մի կերպ չեն ուզում […]

Մոդերատոր-“պապան” շատ մեծ հույսեր չէր կապում . Իրատես de facto

Չէ, չէ, ոչ մի “կոդային” ասոցիացիա չկա ԲՀԿ շտաբի պետ Աբոյի` Աբրահամ Մանուկյանի եւ ներքոգրյալ նյութի միջեւ: Խնդիրն այլ է. ինչ զարգացումներ կլինեն ընդդիմադիր դաշտում հետընտրական այս փուլում: Մինչ այդ, սակայն, ֆիքսենք. հարամել ավագանու ընտրությունները, ինչի կանխանշանները ՀԱԿ-ի ու “մի քանիսի” պահվածքում մինչ այս նկատվում էին, ընտրությունների օրը ինստիտուցիոնալ շարունակություն չունեցավ: Դրանում, թերեւս, իր դերն […]

“Մայրամուտը” մոտ է. Հրապարակ

Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն եւ ներկայացրել նորանշանակ պետին` Վահրամ Շահինյանին: Նա իր խոսքում, ըստ էության, հաստատել է լուրերը, որ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանն աշխատանքից ազատվել է կոնկրետ քրգործով թերանալու պատճառով: Խոսքը բարձրաստիճան ոստիկանների ֆինանսական ապօրինի գործողությունների մասին է, որի հետ կապվածք գործն այժմ գտնվում է ՀՔԾ վարույթում: Այս կառույցի պետին փոխելը […]

Ժողովուրդը գերադասեց այս անգամ “գոնե շնից մազ պոկել”

”Նախախորհրդարանի” ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Վերջին ժամերի ամենամեծ տհաճությունը ոչ թե խունտայի անասնական հռճվանքն է, այլ պաշտոնական ընդդիմության կեցվածքը` ամեն ինչում մեղադրել ժողովրդին: Բա երեք ամիս առաջ էս նույն ժողովրդին սեր էիք բացատրվում, հիմա նորից հին օրերի երգը հիշեցիք. “էժանագին, ծախվող, ստրկամիտ”… Ժողովուրդը նույնն է մնացել, տիկնայք ու պարոնայք` հպարտ, վիրավորված […]

Անտրամադիր են. Հրապարակ

Բավարար ձայներ չստացած կուսակցությունների թիմերում սկսվել է հետընտրական “ռազբորկաների” շրջանը` ամեն մեկը փորձում է պարզել, թե ում մեղքով չանցավ կամ քիչ ձայներ հավաքեց իր թիմը: ԲՀԿ-ն կրկին հայտնվել է երկակի վիճակում`այնպես, ինչպես Աժ 2012-ի ընտրություններից հետո, երբ չգիտեին` բողոքեի՞ն, թե՞ հաշտվեին ստացած քվեների քանակի հետ: Անտրամադիր են հատկապես ՕԵԿ-ում, որտեղ կարծում էին, թե այն խորամանկությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի