07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կյանքիս որ վերջ տամ, էրեխես մանկատանը հալալ հաց կուտի /վիդեո/

“Արծվաշենի բռնի տեղահանվածներից եմ, բնակարան չունեմ: Ես ու տղաս փողոցներում ենք ապրում, ծնողներիս շիրիմները Արծվաշենում՝ սենց թափառական փողոցներն ենք ընկել”, –Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Սաթիկ Շուշանյանը:

11 ամյա տղան՝ Էրիկը մի քանի անգամ թոքաբորբով հիվանդացել է.” Ես որ ապրում էի էդ ահավոր պայմաններում՝ լյարդի էխոնակոկով հիվանդացա, աշխատելու ունակ չեմ, 24 հազար դրամ աղքատության նպասատ եմ ստանում: Մենակ դրանով տան վարձ կարամ տամ”:

Հաճախ փողոցում գիշերող մայրն ու որդին բազմաթիվ հիվանդություններ ու խնդիրներ ունեն՝ սնվում են բարեգործական ճաշարանում.”Ես իմ կյանքից էնքան եմ զզվել, որ ուզում եմ վերջ տամ կյանքիս, գոնե երեխուն մանկատուն կտանեն հալալ հաց կուտի, հացին կարոտ չի մնա: Բայց նայումա ինձ, ասումա` մամ կմեծանամ մեզ տուն կառնեմ ”,-պատմեց Սաթիկ Շուշանյանը:

Էրիկը երազում է ոստիկան դառնալու, մայրը` օրվա հացի մասին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ