24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տղա աղջիկ ունեք, իրար հետ պսակելու եք. պատգամավորները ծափահարեցին գեներալին /վիդեո/

 Այսօր ”Երկրապահ կամավորականի կարգավիճակի” մասին օրենքի նախագծի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով նախագծի համահեղինակներից է:

Մանվել Գրիգորյանի բավականին անկեղծ ելույթը դուր եկավ պատգամավորներին` ծափահարեցին ու շարունակեցին ժպտալով լսել:

Նախ Մանվել Գրիգորյանը հորդորեց Արծվիկ Մինասյանին` ”Արծվիկ ջան, նստի, մի երկու բան քո հարցերին պատասխանեմ”,-ասաց նա ու բացատրեց` ինչի մասին է օրենքը:

Ասաց` այսօր շատ մարդիկ կան, որ իր հետ հավասար կռվել են, սակայն կարգավիճակ չունեն և չեն կարողանում օգտվել ազատամարտիկների համար նախատեսված արտոնություններից: ”Մեզ հետ կռվել են, զենքեր են ստացել ու հանձնել գնացել տուն, ու չեն ուզեցել ծառայել հետո այլ վայրերում, նմանատիպ շատ մարդիկ կան”,-որպես օրինակ բերեց Մազին /Արմեն Մազմանյանին/:

”Մազի պես տղեն գալիս, ինձնից լիազորագիր է ուզում: Ախր երկրապահը Մանվելի սեփականությունը չի, սաղ Հայաստանի Հանրապետությանն ա, երկրի պաշտպանությունը ոչ մեկի սեփականությունը չի, դա ՀՀ-նն ա: Նույն այդ կամավորականը Լեւոն Տեր-Պետրոսյանն ա, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Աբրահամյան Հովիկն ա, վարչապետը, ովքեր էս երկրի բոլոր կառուցվածքներում են, միայն զինվորը չի, որ եթե կրակել ա, կամավորական ա: Ստեղ մի պարզ խնդիր կա, սիրելիներս, սաղ, ինչ կա էս երկրում` շարժվող եւ անշարժ` ՀՀ-ինն ա”,-ասաց նա:

Գեներալ Մանվելը կոչ արեց չթշնամանալ` ”մի օր փոխվելու են վարչապետն էլ, մյուսներն էլ: Վաղը մյուս օրը տղա աղջիկ ունեք, իրար հետ պսակելու եք, բարեկամանաք”,-ասաց նա:

Մանվել Գրիգորյանը շարունակում էր իր ելույթը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդհատեց նրան` հիշեցնելով, որ ժամանակն սպառվել է: Հովիկ Աբրահամյանի 2-րդ զգուշացումից հետո Գրիգորյանն ասաց` ”Քո խաթեր եմ գնում”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ