24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Շունն ու կատու մի ամանից հաց են ուտում. էլի գեներալ-պատգմավորները /վիդեո/

Այսօր այն բանից հետո, երբ Ազգային ժողովը կողմ քվեարկեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ”Երկրապահ կամավորներին կարգավիճակ տալու” մասին օրենքի նախագծին, ԱԺ միջանցքներում բոլորը շնորհավորում էին գեներալներին:

Henaran.am-ը Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ուրախալի էր, որ այպես միասնական բոլորը կողմ քվեարկեցին:

 ”Ես 23 տարի առաջ եմ միասնությունը տեսել”,- ասաց պատգամավորը: Ապա մոտեցավ մյուս գեներալը` Սեդրակ Սարոյանն, ով բավական ուրախ էր  ”Այսօր կռիվ չենք անելու”,-ժպտալով ասաց: 

Մեր դիտարկմանը, որ բացառիկ դեպք է, երբ ԱԺ-ում բոլորը կողմ են քվեարկում մի նախագծի, նա արձագանքեց.

”Տեսա՞ր, էլի մենք ենք, տեսա՞ր: Շունն ու կատու մի ամանից հաց են ուտում”:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ